Տեղեկանք

Պետական կառույցների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված դրույթների պահպանումը՝ ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի 2017 թվականի տվյալների

Պատասխանն ուշացրած կամ չտրամադրած կառույցների շարքում ինչպես 2016-ին, այնպես էլ 2017-ին առաջատարը ՀՀ Պաշտպանության նախարարությունն է: 2017-ին ներկայացված 28 հարցումներից ՊՆ-ն ժամանակին պատասխանել է դրանցից միայն 8-ին:

Ուշացրած պատասխանների թվով երկրորդը ՀՀ Արտաքին գործերի նախարարությունն է. պատկերը նույնն է 2016-ին:

Continue reading

Leave a comment

Տեղեկանք՝ 2017 թ. ՀՀ Զինված ուժերում և ԼՂ Պաշտպանության բանակում մահացության դեպքերի մասին

 2016 թ.-ի համեմատ՝ 2017 թ.-ին հարադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մահվան դեպքերը նվազել են 13-ով, դժբախտ պատահարների հետեւանքով մահվան դեպքերը նվազել են 5-ով, սպանության դեպքերը նվազել են 5-ով, ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու պատճառով մահվան դեպքերը նվազել են 5-ով: Դրան հակառակ՝ 1-ով աճել է առողջական խնդիրների հետևանքով մահվան դեպքերի թիվը:

Continue reading

Leave a comment

Հայաստանի Հանրապետությունում իրավիճակի փոփոխությունները 2013թ. սեպտեմբերի 3-ից հետո. վերլուծություն

pjimage (38)Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը վերջերս Կազմակերպության ռազմավարական պլանի վերանայման շրջանակում իրականացրել է նաև 2013թ. սեպտեմբերի 3-ից հետո ՀՀ-ում ստեղծված իրավիճակի վերլուծություն:

Continue reading

Leave a comment

Տեղեկանք 2017 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ Զինված ուժերում և ԼՂ Պաշտպանության բանակում մահացության դեպքերի մասին

2017-հունվար-սեպտեմբեր-մահացության դեպքերԸնդհանուր առմամբ՝ 2016 թ.-ի համեմատ՝ 2017 թ.-ին հարադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահվան դեպքերը նվազել են 7-ով, դժբախտ պատահարների հետեւանքով մահվան դեպքերը նվազել են 9-ով, սպանության դեպքերը նվազել են կրկնակի անգամ, ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու պատճառով մահվան դեպքերը նվազել են 1-ով:

Continue reading

Leave a comment

Տեղեկանք Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի իրականացման վերաբերյալ. 2014-2016 թթ.

ՄԻՊՌԾԾրագրի կատարման ընթացքի վերաբերյալ պատասխանատու մարմինների կողմից ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմ, ՀՀ Կառավարության աշխատակազմ և ՀՀ Արդարադատության նախարարություն ներկայացված հաշվետվությունները այդ կառույցները չեն հրապարակել: Առկա չէ նաև ֆինանսական միջոցների մասին տեղեկատվությունը, ծրագրի մոնիթորինգի և գնահատման մեխանիզմը:

Continue reading

Leave a comment

Սուտ մատնության հիմքով քրեական հետապնդումը որպես հանցագործության մասին հայտնող անձի նկատմամբ ճնշման միջոց

սուտ մատնություն-2

Հաշվի առնելով նաև իրավապաշտպան գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ սուտ մատնության հիմքով հարուցված գործերը, հիմնավոր են պնդումները, որը պետք է լրջորեն վերանայել սուտ մատնության հիմքով քրեական գործերի իրավական կարգավորումները, որպեսզի այն չկիրառվի որպես քրեական հետապնդման միջոց մարդու իրավունքների խախտումների, նաև կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քաղաքացիների ահազանգերով արդյունավետ քննությանը և պայքարին։

Continue reading

Leave a comment

Տեղեկանք Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019թթ. ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների իրականացման վերաբերյալ. 2014-2016թթ.

Տեղեկանք Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության պ_ - http___hcav.am_Ռազմավարության՝ 2014-2015 թթ.-ին նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքի մշտադիտարկման արդյունքները ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հրապարակել է 2015 թ.-ին: Այս տեղեկանքում ներկայացված են 2014-2016թթ. նախատեսված միջոցառումների մշտադիտարկումների արդյունքները:

Continue reading

Leave a comment

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից 2017 թ. հունվար-մայիս ամիսներին տրամադրված իրավական աջակցության վիճակագրություն

FireShot Capture 65 - 2017 թվականի հունվար - մայիս I Piktoch_ - https___magic.piktochart.com_outpuՀՔԱ Վանաձորի գրասենյակն ամփոփել է 2017-ի առաջին հնգամսյակում տրամադրված իրավախորհրդատվության արդյունքները:

Continue reading

Leave a comment

Տեղեկանք 2016 թ-ին ՀՀ զինված ուժերում և ԼՂ պաշտպանության բանակում արձանագրված մահվան դեպքերի վերաբերյալ ճշտված տեղեկությունների մասին

download (15)ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2017 թ. հունվարի 16-ին հրապարակել էր  2016 թ.-ին ՀՀ զինված ուժերում և ԼՂ պաշտպանության բանակում տեղի ունեցած մահացության դեպքերի մասին տեղեկանք, որում ներկայացված տվյալների համաձայն՝ նախորդ տարում մահացության 162 դեպք է գրանցվել:

Կասկած ունենալով վերոնշյալ տվյալների ոչ լիարժեք լինելու վերաբերյալ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը լրացուցիչ ուսումնասիրություն է իրականացրել պաշտոնական այլ աղբյուրներով ևս: Դրա արդյունքում տեղեկատվություն է հավաքագրվել 2016 թ.-ի ընթացքում եւս 13 զինծառայողի մահվան դեպքերի մասին, որոնք չէին ներկայացվել ոչ պաշտոնական աղբյուրներում, ոչ էլ ԶԼՄ-ներով:

Continue reading

Leave a comment

Տեղեկանք 2017 թ. առաջին կիսամյակում ՀՀ զինված ուժերում և ԼՂ պաշտպանության բանակում մահացության դեպքերի մասին

2017-01-06ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է ՀՀ զինված ուժերում և ԼՂ պաշտպանության բանակում 2017 թ. առաջին կիսամյակում մահացության դեպքերի վերաբերյալ  լրատվամիջոցներով եւ պաշտոնական աղբյուրներով տարածված տեղեկատվության ուսումնասիրության արդյունքները:

Continue reading

Leave a comment

Տեղեկանք 2016 թվականին զանգվածային լրատվության միջոցներով հոգեկան առողջության բնագավառին առնչվող հրապարակումների մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ

2016-ԶԼՄ-ՀԱԽՈՒ մշտադիտարկումՀրապարակումների մեջ օգտագործվող տեքստերը և բառակապակցություններն ու հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կողմից կատարվող ոչ իրավաչափ գործողությունների վերաբերյալ լայնածավալ լուսաբանումն իր հերթին նպաստում է հասարակությունում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ առկա բացասական կարծրատիպերի խորացմանը, որի հետևանքով վերջիններս ավելի խոցելի են դառնում մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից։

Continue reading

Leave a comment

Սպիտակի խնամքի տուն՝ ինստիտուցիոնալ համակարգից անցում համայնքահեն ծառայության

Սույն տեղեկանքում ներկայացվում է Սպիտակի խնամքի տան միջոցով սոցիալ-հոգեբանական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման հնարավորությունները։ Այս ուսումնասիրությունը հատկապես կարևոր է ընդգծելու խնամքի մեծ, փակ տիպի հաստատություններում, ինչպես օրինակ՝ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում և Սպիտակի խնամքի տանը մարդու իրավունքների պաշտպանության վիճակի տարբերությունները։ Տեղեկանքում նկարագրվում է Սպիտակի խնամքի տան ազդեցությունը նրա բնակիչների կյանքի որակի վրա։

Continue reading

Leave a comment