Զինված ուժեր Archives

Այլընտրանքային աշխատանքային ծառայողի՝ ծառայության վայրն ինքնակամ թողնելու վերաբերյալ ՀՀ Քրեական օրենսգրքի դրույթը փոփոխվում է. ՀՔԱՎ-ն առաջարկներ է ներկայացրել դրա վերաբերյալ

առաջարկ-քր-օրՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը «ՀՀ Քրեական օրենսգրքի 327.1 հոդվածի (Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայության վայրն ինքնակամ թողնելը) 1-ին մասում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ 2018 թ. փետրվարի 13-ին առաջարկներ է ներկայացրել ՀՀ Արդարադատության նախարարություն:

Continue reading

Տեղեկանք. 2017 թ. ձմեռային զորակոչի ընթացքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակ դիմած զորակոչիկների իրավունքների և խնդիրների վիճակի մասին

 2017 թ. ձմեռային զորակոչի ընթացքում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ են դիմել 42 զորակոչիկ և նրանց ընտանիքի անդամներ Հայաստանի Հանրապետությունից և արտերկրից:

Նախորդ տարվա համեմատությամբ այդ թիվն ավելացել է 13-ով:

Continue reading

Փոփոխվեց առողջական խնդիր ունեցող եւս մեկ զորակոչիկի պիտանիության մասին որոշումը

31.01.2018 թ․-ին զորակոչիկը կրկին ներկայացվել է ԿԲՀ նիստին, որի արդյունքում այս անգամ նրան տրվել է տարկետում 5 ամիս ժամկետով՝ բուժման նպատակով:

Continue reading

ՊՆ ներկայացուցիչի՝ զինծառայության սահմանափակումների վերաբերյալ տրամադրած փաստաթուղթը պահանջված ողջ տեղեկատվությունը չի ներառում․ ՀՔԱՎ֊ը կպնդի ներկայացած հայցը

10145-300x2092018 թ․ փետրվարի 5-ին ՀՀ Վարչական դատարանում կայացած նիստի ընթացքում ՀՀ ՊՆ ներկայացուցիչը հայտնեց, որ օրենսդրական փոփոխությունների շրջանակներում մշակվել են կառավարության որոշումներ, որոնցով զինվորական ծառայության սահմանափակումների բնութագիրը, թույլատրվող ֆիզիկական վարժությունների ցանկը պետք է հրապարակային բնույթ կրեն և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ․ Սիրադեղյանին տրամադրեց դրանց մշակված տարբերակները։

Continue reading

Դատարանը ՊՆ-ի ներկայացուցչին առաջարկեց ապացույց ներկայացնել ՀՔԱՎ-ի պահանջած տեղեկատվության գաղտնի լինելու մասին. հաջորդ դատական նիստը մարտի 19-ին է

10145-300x209Դատարանն առաջարկեց պատասխանողի ներկայացուցչին դատարանին ներկայացնել գաղտնի հրամանի այն հատվածը, որը ապացուցում է հրամանի գաղտնի լինելը։ Միաժամանակ, եթե հնարավոր չլինի այն տրամադրել դատարանին պատճենի տեսքով, հրամանի այդ հատվածը կհետազոտվի դռնփակ դատական նիստում։

Continue reading

Զորակոչիկի պիտանիության որոշումը փոխվել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի միջամտությամբ

CywmC6UXgAAnvGuՏեսողության խնդիրներ ունեցող զորակոչիկ Դ. Ու.-ն ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ 2018 թ. հունվարի 24-ին ճանաչվել է ժամանակավորապես ոչ պիտանի զինծառայությանը (տարկետում է ստացել 3 տարի ժամկետով)՝ «կարճատեսություն, միօպիկ աստիգմատիզմ» ախտորոշմամբ:

Continue reading

Զորակոչիկների իրավունքները (անիմացիոն տեսանյութ)

Continue reading

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ առողջական խնդիրներով զորակոչված զինծառայողը վիրահատվել է

 Առողջական խնդիրներով զորակոչված Ա. Բ.-ն զորակոչվելուց ամիսներ անց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ ներկայացվել է հետազոտությունների և վիրահատվել:

Continue reading

Բանակի խնդիրների չլուծվածության հետևանքը մարդկային զոհերն են

Ապրիլյան պատերազմի ժամանակ Զինված ուժերում բացահայտված խնդիրների լուծման ուղղությամբ Պաշտպանության նախարարության կողմից քայլեր չեն արվում։ Վստահեցնում է ասում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Continue reading

«Ազգ-բանակ» հայեցակարգ. «Տեսակետների խաչմերուկ» Արթուր Սաքունցի և Արթուր Եղիազարյանի հետ

Continue reading

Տեղեկանք՝ 2017 թ. ՀՀ Զինված ուժերում և ԼՂ Պաշտպանության բանակում մահացության դեպքերի մասին

 2016 թ.-ի համեմատ՝ 2017 թ.-ին հարադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մահվան դեպքերը նվազել են 13-ով, դժբախտ պատահարների հետեւանքով մահվան դեպքերը նվազել են 5-ով, սպանության դեպքերը նվազել են 5-ով, ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու պատճառով մահվան դեպքերը նվազել են 5-ով: Դրան հակառակ՝ 1-ով աճել է առողջական խնդիրների հետևանքով մահվան դեպքերի թիվը:

Continue reading

«Եթե ամեն ական դնելու ժամանակ զոհ ունենանք՝ վաղը բանակ չենք ունենա»

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը համոզված է, որ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը որևէ գաղափարական կամ բարոյական պատասխանատվության զգացում չունի: Բանակում չծառայած նախարարը չի էլ պատկերացնում, որ իր ղեկավարած գերատեսչության ամեն գործողություն կամ անգործությունը մարդկային կյանքի հետ է առնչվում:

Continue reading