Քաղաքացիական նախաձեռնությունների աջակցություն Archives

Քաղաքացիական անհնազանդության իրավունք

քաղաքացիական անհնազանդություն Քաղաքացիական անհնազանդության իրավունք, հավաքների և միավորումների ազատության իրավունք, տեղաշարժի ազատության իրավունք, խոսքի, խղճի, մտքի, կրոնի ազատության իրավունք։  Այսպիսին են այն իրավունքների ոչ ամբողջական ցանկը,  որոնք յուրաքանչյուր անհատ, անձ, քաղաքացի ունի անկախ նրա բնակության վայրից, անկախ նրա քաղաքացիությունից, անկախ նրա ազգությունից, սեռից և սեռային կողմնորոշումից, կրթությունից ու սոցիալական վիճակից, անկախ երկրի տիրապետող վարչակազմի բնույթից:

Continue reading

ՄՄ-ին անդամակցելու հարցից բացի թե ուրիշ ինչի շուրջ կմիավորվեն, ինձ համար այդքան էլ կարևոր չէ. Արթուր Սաքունց

Իրավական «беспредел»-ը հասել է իր գագաթնակետին. Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը զբաղված չլինելու դեպքում կմասնակցի «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» նախաձեռնության և ԱԺ չորս խմբակցությունների անդամների հրավիրած համատեղ հանրահավաքին, որը տեղի է ունենալու հունվարի 18-ին:

Continue reading

Ոստիկանները քաշքշեցին Շանթ Հարությունյանի որդուն. «Արի ստեղ հլը, արի ասեմ» (Տեսանյութ)

Նոյեմբերի 5-ին հեղափոխական ակցիայի նախաձեռնող Շանթ Հարությունյանին եւ ակցիայի մյուս մասնակիցներին ազատ արձակելու պահանջով այսօր մի խումբ քաղաքացիներ բողոքի երթ սկսեցին Ազատության հրապարակից:

Continue reading

Գ. Կոստանյանի՝ իշխանություններին մատուցած ծառայությունների գնահատանքը

Արթուր Սաքունցի կարծիքով Գևորգ Կոստանյանն իշխանություններին շատ լուրջ եւ կարևոր ծառայություններ է մատուցել, ինչն էլ գնահատվեց Սերժ Սարգսյանի կողմից: Թողարկման շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև համաներման գործընթացին:

Continue reading

Բողոքի երթ՝ ընդդեմ Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելուն

Սեպտեմբերի 21-ին փողոց դուրս գալով և չմիանալով իշխանությունների կազմակերպած տոնակատարություններին` երթի մասնակիցները իշխանություններից պահանջում էին երկրի ապագայի մասին որոշումները չկատարեն միանձնա որոշումով

Continue reading

«Բոլորս էլ մանկությունից ենք» միջոցառում-փառատոն նվիրված ՀՔԱ Վանաձորի գրասենյակի 15-ամյակին

2013 թ. սեպտեմբերի 14-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Վանաձորի Սայաթ Նովայի անվան քաղաքային այգում կազմակերպել էր «Բոլորս էլ մանկությունից ենք» խորագրով միջոցառում-փառատոն, որը նվիրված էր կազմակերպության 15-ամյակին:

Continue reading

ԵՄ տեղական պատվիրակության հայտարարությունը Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ակտիվիստների դեմ վերջերս կատարված հարձակումների, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանների ահաբեկման դեպքերի կապակցությամբ (13/09/2013)

ԵՄ պատվիրակությունը հիշեցնում է, որ ժողովրդավարական սկզբունքների, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը շարունակում են մնալ Եվրոպական միության և Հայաստանի երկկողմ օրակարգի կարևոր տարրերը:

Continue reading

ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը աջակցություն է իրավապաշտպաններին. Արթուր Սաքունց

Արթուր Սաքունցը նշեց, որ ԱՄՆ աջակցության դրսևորումները լինում են ոչ միայն դատապարտող հայտարարությունների, այլև խրախուսական ՝ տարեկան մրցանակների տեսքով, որոնք տրվում են քաղաքացիական համարձակություն դրսևորած ակտիվիստներին, կին ակտիվիստներին, դատավորներին և այլն:

Continue reading

Հայաստանի ՀԿ-ների և քաղաքացիների հրատապ դիմումը ՄԱԿ-ին

Հայաստանի մի շարք շահագրգիռ ՀԿ-ներ և քաղաքացիներ դիմում են ձեզ՝ ձեր ուշադրությունը հրավիրելով մարդու իրավունքների սրընթաց վատթարացող իրավիճակի վրա, երբ հասցվում են մարմնական վնասվածքներ և վտանգված է մարդկային կյանքը: Պետական մարմիններն անհրաժեշտ գործողություններ չեն ձեռնարկում բռնություններին վերջ տալու համար, ինչը համարժեք արձագանքի ու դատապարտման բացակայության և շարունակաբար ընթացող անպատժելիությանը զուգընթաց՝ վկայում է, որ այդ բռնարարքներն արժանանում են հանցավոր խմբերի ու ոստիկանության աջակցությանը:

Continue reading

«Ոստիկանությունն ու իր հրոսակախմբերը պատասխանատու են ահաբեկչական գործողությունների համար»

eritasardnerԱրթուր Սաքունց, իրավապաշտպան. «Այդ գործողություններն անմիջականորեն հովանավորում է ոստիկանությունը, ով  պատասխանատու է նման ահաբեկչական գործողությունների համար: Տեսան, որ բերման ենթարկելով չկարողացան քաղաքացիական ակտիվիստներին համոզել, որ հրաժարվեն բողոքելուց, անցել են նրանց աջակիցներին ահաբեկելուն, որ մեկուսացվեն եւ ընդհանրապես հանրային աջակցություն չլինի»:

Continue reading

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Քաղաքացիական ակտիվիստներին ահաբեկելու կապակցությամբ

Քաղաքացիական հասարակությանը եւ բոլոր ազատ քաղաքացիներին կոչ ենք անում գոտեպնդվել, չընկրկել վարձու խուժանի եւ սրանց պատվիրատուների առջեւ, շարունակել պայքարել սեփական ազատությունների եւ իրավունքների համար:

Continue reading

Նախաձեռնող խմբի պահանջը ՀՀ ոստիկանությանն ու ՀՀ Դատախազությանը

Նշված ժամանակահատվածում ոստիկանությունը խաղաղ հավաքների մասնակիցների նկատմամբ ձեռնարկեց որոշակի միջոցառումներ և գործողություններ, որոնք հանգեցնում են խաղաղ հավաքների իրավունքի ոչ իրավաչափ և համարժեք միջամտությանն ու սահմանափակումներին:

Continue reading