Ով ենք մենք: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ոչ քաղաքական, ոչ կրոնական, շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է, որը միավորում է ժողովրդավարության, հանդուրժողության, բազմակարծության և մարդու իրավունքների գերակայության սկզբունքներն արժևորող անհատների: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տեսլականն է՝ մարդու արժանապատվության, ժողովրդավարության և խաղաղության գերակա արժեքներով ձևավորված հասարակություն: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի առաքելությունն է` ազգային և տարածաշրջանային մակարդակներում քաղաքացիական նախաձեռնությունների աջակցությունն ու խթանումը, խաղաղասիրական ու իրավապաշտպանական գործունեության հզորացումը:
Ինչով ենք մենք զբաղվում: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գործում է հետևյալ ոլորտներում ` մարդու իրավունքների պաշտպանություն, շահերի պաշտպանություն և քաղաքացիական նախաձեռնություններ, խաղաղասիրություն: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը քննարկումների, սեմինարների, հանրային լսումների, (համատեղ)ակցիաների, դասընթացների, իրավական ակցիաների, քաղաքացիական մասնակցության, հրապարակումների, ուսումնասիրությունների /հետազոտությունների, մոնիթորինգի, լոբինգի, ԶԼՄ-ների ներգրավման, հեռուստատեսային և ռադիո քննարկումների ու բանավեճերի միջոցով իրականացնում է իր գործունեության ոլոտները:
Ինչպես գտնել մեզ: Դուք կարող եք այցելել մեր գրասենյակ, զանգահարել, կապ հաստատել էլեկտրոնային նամակագրությամբ, մեր փոստային հասցեին ուղարկել նամակներ կամ Ձեր բարեկամների միջոցով մեզ տեղեկացնել իրավական խնդիրների վերաբերյալ:
Ինչու դիմել մեզ: Եթե խախտվել են Ձեր իրավունքներն ու ազատությունները պետական մարմինների կողմից, և Դուք իրավական խորհրդատվության կարիք ունեք, մի հապաղեք դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ: