Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների ներկայացումը թուրք և ամերիկացի երիտասարդներին
00:00, July 25, 2011 | Մամլո հաղորդագրություններ | Հակամարտություններից տուժածների իրավունքներ2011 թ. հուլիսի 23-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում ԱՄՆ-ի, Թուրքիայի և Հայաստանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնց նպատակն էր հանդիպել Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունների հետ, որոնք ծրագրեր են իրականացնում՝ ուղղված հայ-ադրբեջանական և հայ-թուրքական համագործակցության շրջանակներում:
Հանդիպման ընթացքում կազմակերպության խաղաղասիրական բաժնի համակարգող Ա.Սադիկյանի կողմից ներկայացվեց կազմակերպության պատմությունը, ինչպես նաև հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ ծրագրերի իրականացման նպատակն ու գործունեությունը, որոնք ուղղված են եղել հայ-ադրբեջանական հարաբերություններին, կոնֆլիկտի մեջ գտնվող հասարակությունների տարբեր ներկայացուցիչների միջև փոխվստահության ձևավորմանն ու զարգացմանը:
Ներկայացվեց այդ բնագավառում կազմակերպության փորձը և ձեռքբերումները:
Մասնակիցներին ներկայացվեցին Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի երիտասարդների համատեղ ջանքերով զեկույցները, ֆիլմերը, բլոգը, որոնք պատրաստվել են տարբեր դասընթացների ընթացքում ձեռքբերված գիտելիքների արդյունքում:
Անդրադարձ կատարվեց նաև կազմակերպության հետագա հինգ տարիների ընթացքում այդ բնագավառում անելիքներին, մասնավորապես հայ-ադրբեջանական և հայ-թուրքական համագործակցության շրջանակներում:
Հանդիպման ավարտին հարց-պատասխանի միջոցով մասնակիցները կարողացան ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները, որոնք հիմնականում կապված էին կոնֆլիկտից տուժածների իրավունքներին, հայ-ադրբեջանական համագործակցության հնարավորություններին, կազմակերպության կողմից շահերի պաշտպանության բնագավառում իրականացվող գործունեությանը: