ՀՀ դատավորների միության խորհրդի հայտարարություն
00:00, April 4, 2011 | Հայտարարություններ | Արդար դատաքննության իրավունքԼոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից Մաքսիմ Պետրոսյանի նկատմամբ 2011 թվականի մարտի 20-ին կայացված որոշման կապակցությամբ Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը 2011 թվականի մարտի 22-ին հրավիրել է մամլո ասուլիս, որտեղ քննարկման առարկա է դարձրել դատարանի կողմից կայացված և դեռևս օրինական ուժի մեջ չմտած որոշումը, այն որակել է անհիմն, իսկ անմեղության կանխավարկածի սահմանադրական երաշխիքից օգտվող անձին` ՄաքսիմՊետրոսյանին անվանել է «մարդասպան»:
Բացի այդ, նա դատարանին ըստ էության խորհուրդ է տվել առաջնորդվել հասարակականկարծիքով` այն դեպքում, երբ դատարանը պարտավոր է առաջնորդվել միայնՍահմանադրությամբ և օրենքներով և ոչ թե հասարակական կարծիքով:
Լոռու մարզի դատախազը, ի պաշտոնե հայտարարությունով հանդես գալով,անկողմնակալ դիտորդի` հանրային լսարանի առջև, չի հարգել Դատարանիանկախությունն ու անկողմնակալությունը` ակնհայտորեն դրսևորելով ոչ հարգալիցվերաբերմունք դատարանի նկատմամբ և կասկածի տակ դրել դատական ակտիօրինականությունը: Միաժամանակ դատախազի հայտարարությունն անկողմնակալդիտորդների համար ձևավորել է Դատարանի նկատմամբ ճնշում գործադրելու ընկալում:
Նշված հայտարարության կապակցությամբ հանդես են եկել նույն մարզի թվով 23փաստաբանները, հայտնելով այն դիրքորոշումը, որ դատախազը կոպիտ կերպով խախտելէ ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ օրենսդրությամբ և ՀՀ կողմից վավերացված` միջազգայինփաստաթղթերով ամրագրված անմեղության կանխավարկածի հայտնի սկզբունքը, ինչպեսնաև իր հրապարակային ելույթով ճնշում է գործադրել դատարանի վրա:
Հարկ ենք համարում Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանին հիշեցնել, որ ՀՀդատական օրենսգրքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատախազը պարտավոր էհարգել դատարանի անկախությունն ու անկողմնակալությունը և մասնավորապես` չպետքէ իր գործողություններով կասկածի տակ դնի դատական ակտի օրինականությունը կամխոչընդոտի դրա կատարմանը, բացառությամբ դատական ակտի բողոքարկման իրիրավունքն իրագործելիս:
Նկատի ունենալով, որ ՀՀ դատական օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ մասն ուղղակիորեննախատեսում է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքումօրենքով նախատեսված պատասխանատվություն առաջացնելու պահանջը, իսկ«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի համաձայն` Դատախազինկարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերից է` իրլիազորություններն իրականացնելիս Օրենքը կոպիտ խախտելը, իսկ սույն դեպքումառավել քան ակնառու է Օրենքի` ՀՀ դատական օրենսգրքի 6-րդ հոդվածի խախտմանդեպքը, կարևորելով մասնագիտական պարտականությունները կատարելիս զսպվածությունդրսևորելու անհրաժեշտությունը` Հայաստանի Հանրապետության դատավորների միության խորհուրդը.
– անընդունելի է համարում Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանի կողմիցդատական ակտի օրինականությունը հրապարակայնորեն կասկածի տակ դնելը` այնհամարելով դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում.
– կոչ է անում իրավակարգը պաշտպանող բոլոր պաշտոնատար անձանց, դատարաններիկողմից կայացվող որոշումների հետ համաձայն չլինելու դեպքում օգտվել դատական ակտըբողոքարկելու իրենց իրավունքից և ձեռնպահ մնալ դատական ակտի օրինականությունըհրապարակայնորեն կասկածի տակ դնելու արատավոր պրակտիկայից.
– հեռու մնալ ցանկացած միջոցով, այդ թվում` մամուլի ասուլիսների միջոցով դատարանիվրա ճնշում գործադրելու փորձերից.
– անշեղորեն պահպանել ՀՀ Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետությանվավերացրած միջազգային պայմանագրերով և ՀՀ օրենսդրությամբ ամրագրվածանմեղության կանխավարկածի հիմնարար պահանջը.
– ակնկալում է, որ ՀՀ գլխավոր դատախազը քննարկման առարկա կդարձնի Լոռու մարզիդատախազ Կարեն Շահբազյանին կարգապահական պատասխանատվությանենթարկելու հարցը: