Աշխատանքային հանդիպում հայ եւ վրացի մոնիթորների հետ
00:00, February 21, 2011 | Մամլո հաղորդագրություններ | Ոստիկանություն2011 թվականի փետրվարի 16-ին Երեւան քաղաքում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում «Երիտասարդների ներգրավումը Հարավային Կովկասում իրավապաշպանական շարժման մեջ» ծրագրի շրջանակներում ոստիկանություն-քաղաքացի հարաբերությունների վերաբերյալ մշտադիտարկում իրականացնող մոնիթորների հետ:
2011 թվականի հունվարի 30-ին ավարտվեց ոստիկանություն-քաղաքացի հարաբերությունների վերաբերյալ իրականացվող մոնիթորինգը, որը միեւնույն ժամանակ իրականացվում էր Հայաստանում, Վրաստանում եւ Հարավային Օսեթիայում:
Հանդիպման նպատակն էր քննարկել մոնիթորինգի ընթացքում իրականացված գործողությունները, ծագած խնդիրները: Հանդիպմանը ամփոփվեցին 2010 թվականին իրականացված գործողությունները եւ հատկապես մոնիթորինգի արդյունքները: Հանդիպման ընթացքում մոնիթորներին ներկայացվեցին հաջորդ՝ 2011 թվականի ընթացքում նախատեսված գործողությունները:
Հանդիպման ավարտին մասնակիցներին շնորհվեցին 2010 թվականի հոկտեմբերի 1-ից մինչեւ 2011 թվականի հունվարի 30-ը իրականացված մոնիթորինգին նրանց մասնակցությունը հավաստող վկայականներ:
2011 թվականի փետրվարի 18-ին Թիֆլիսում տեղի ունեցավ նմանատիպ հանդիպում Վրաստանում մոնիթորինգ իրականացրած ծրագրի մասնակիցների հետ: Առավել մանրամասնորեն քննարկվեցին մասնակիցների մոտ ծագած խնդիրները եւ նրանց ձեռնարկած քայլերը` ուղղված այդ խնդիրների հաղթահարմանը: Ինչպես նաեւ քննարկվեցին մոնիթորինգի ընթացքում օգտագործվող գործիքների վերաբերյալ ծագած հարցերը, դրանց բարելավելու եւ առավել կիրառելի ու պարզ դարձնելու լուծումները:
Վրաց մոնիթորներին նույնպես շնորհվեցին մոնիթորինգին՝ նրանց մասնակցությունը հավաստող վկայականներ, իսկ նրանց կողմից հնչեցին շնորհակալական խոսքեր՝ ուղղված ծրագրի ղեկավարին եւ անձնակազմին:
«Երիտասարդների ներգրավումը Հարավային Կովկասի իրավապաշտպանական շարժման մեջ» ծրագիրն իրականացվում է National Endowment for Democracy (NED) (Ժողովրդավարության աջակցության ազգային ֆոնդ) կազմակերպության ֆինանսական աջակցությամբ: