Գրասենյակի կառավարչի թափուր աշխատատեղի հայտարարություն
00:00, February 14, 2011 | ՀայտարարություններՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի կողմից իրականացվող «ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ինստիտուցիոնալ զարգացում և գործունեության կայունացում» ծրագրի շրջանակներում հայտարարում է մրցույթ գրասենյակի կառավարչի թափուր աշխատատեղի համար:
Կառավարչի հիմնական պարտականություններն են՝
1. կամավորների և աշխատակիցների ներգրավման ապահովում
2. անձնակազմի աշխատանքների կատարողականության չափանիշների մշակում և կիրարկում
3. աշխատակազմի մասնագիտական կարողությունների զարգացման առաջարկությունների մշակում և իրականացման ապահովում
4. անձնակազմի կառավարման ձեռնարկների մշակում
5. աշխատակազմի անձնական գործերի կազմում և կառավարում
6. աշխատանքային պայմանագրերի և աշխատանքի վերաբերյալ այլ իրավական ակտերի կազմում
7. միջանձնային հարաբերությունների կարգավորման առաջարկությունների մշակում և կիրառման ապահովում
8. կազմակերպության աշխատանքներում կամավորների ներգրավվածության ապահովում
9. կազմակերպության աշխատակիցների միջև մասնագիտական փորձի փոխանակման ապահովում
10. աշխատակազմին ուղղված կազմակերպության նախագահի հանձնարարականների կատարման ապահովում
11. աշխատակազմի պատասխանատվության, խրախուսանքի չափորոշիչների մշակում և իրականացման ապահովում
12. կազմակերպության կողմից իրականացվող միջոցառումների կազմակերպում
13. պայմանավորվածությունների ձեռքբերում:
Կարող են դիմել այն քաղաքացիները, ովքեր ունեն համապատասխան փորձ, բարձրագույն կրթություն և տիրապետում են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների:
Անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրական՝ տվյալ բնագավառում աշխատանքային փորձի մանրամասն նկարագրությամբ:
Հայտերն ուղարկել hcav@hcav.am, tmatinyan@hcav.am էլ. հասցեներով՝ նամակի թեմա տողում լրացնելով՝ “Grasenyaki karavarich” բառերը:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ /հասցե` ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 59, կամ զանգահարել 0322 4 22 68 հեռախոսահամարով/ մինչև 2011 թ. փետրվարի 14-ը: