Որոշումը տրամադրվեց
00:00, February 2, 2011 | Մամլո հաղորդագրություններ | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Արդար դատաքննության իրավունք | Քրեակատարողական հիմնարկներ2011 թ. փետրվարի 1-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակին տրամադրեց 2011 թ. հունվարի 18-ի որոշումը:
Որոշման համաձայն՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է երեք իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների նախագահների հայցն ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության:
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ», «Հայաստանի հելսինկյան կոմիտե» և «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ների ղեկավարները պահանջում էին քրեական գործ հարուցել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի և «Նուբարաշեն» ՔՀԿ-ի պետի նկատմամբ առ այն, որ 2010 թ. օգոստոսի 5-ից մինչև սեպտեմբերի 1-ը քաղաքացի Սարգիս Պողոսյանը, առանց դատարանի որոշման, գլխավոր դատախազի տեղակալի գրավոր ցուցումով ապօրինաբար պահվել է անազատության մեջ և այնուհետև նույն անձի հրամանով ազատ արձակվել:
Կից ներկայացվում է դատարանի որոշումը: