Ռոք համերգ՝ նվիրված Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան
00:00, December 10, 2010 | Նորություններ2010 թվականի դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի ունեցավ տեղեկատվական ցուցահանդես եւ «Մի՛ լռիր՝ ասա ՈՉ խտրականությանը…» խորագրով ռոք համերգ:
Համերգին իրենց ելույթներով հանդես եկան «Degh», «Vordan Karmir», «An Gordonach», «The Beautified Project» ռոք խմբերը եւ մի շարք հասարակական կազմակերպություններ:
Համերգի ընթացքում ելույթով հանդես եկավ նաեւ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Համերգը իրականացվել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի, ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության Երեւանի գրասենյակի եւ «Antenna» հասարակական կազմակերպության աջակցությամբ:
Կից ներկայացվում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի ելույթը: