Դատախազն ընդդեմ արդարացման դատավճռի
00:00, November 23, 2010 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք | Թմրամիջոցներ գործածողներ2010 թ. նոյեմբերի 24-ին` ժամը 15:00-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը քննելու է Լոռու մարզի դատախազի բողոքն ընդդեմ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի արդարացման դատավճռի:
2010 թ. հոկտեմբերի 5-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է Նորիկ Պողոսյանի դատավճիռը` վճռելով նրան ճանաչել անմեղ եւ արդարացնել:
Հիշեցնենք, որ Ն.Պողոսյանը մեղադրվում էր այն բանի համար, որ 2008 թ. օգոստոսի 17-ին Լոռու մարզի Մեծավան գյուղում գտնվող իրենց տան տնամերձ հողամասում ապօրինի աճեցված կանեփ տեսակի բույսից թույլատրել է քաղել տերևներ Ալավերդի քաղաքի բնակչին:
Նշենք, որ ընդհանուր առմամբ Ն.Պողոսյանը կալանքի տակ է գտնվել 1 տարի 6 ամիս ժամանակով: