Միջադեպի արդյունքում զոհվել է չորս ժամկետային զինծառայող. կրակողը Տավուշի մարզից է /լրացված/
00:00, November 20, 2010 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերՊԲ Լրատվության և քարոզչության բաժնից տեղեկացրին, որ նոյեմբերի 19-ին ԼՂՀ ՊԲ-ում տեղի ունեցած միջադեպի արդյունքում, ըստ նախաքննության արդյունքում ճշտված տեղեկությունների, հրազենային կրակահերթերից զոհվել են ժամկետային զինծառայողներ` Լեւոն Սոսի Եսայանը (ծնվ. 1991թ.), Ներսես Վալերիկի Գալոյանը (ծնվ. 1990թ.), Նարեկ Վարդանի Սահակյանը (ծնվ. 1990թ.), Նվեր Մարտիկի Սարգսյանը (ծնվ. 1991թ.):
Նույն միջադեպի արդյունքում հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ ենստացել ժամկետային զինծառայողներ` Սարգիս Հակոբի Մելքումյանը (ծնվ. 1991թ.), Խաչիկ Սարգսի Ալեքսանյանը (ծնվ. 1992թ.), Մասիս Մավրիկի Գրիգորյանը (ծնվ. 1991թ.) եւ Մանվել Արմենի Հազրոյանը (ծնվ. 1991թ.):
Միջադեպի հետ կապված մյուս մանրամասները ճշտվում են:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին ժամը 24.00-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տակ գտնվող առաջնային բնագծում տեղի էր ունեցել մահվան ելքով արտակարգ միջադեպ: Կային զոհեր եւ վիրավորներ: Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Ավելի ուշ ԼՂՀ ՊԲ լրատվության ու քարողզչության բաժինը տեղեկացրեց, որ առաջ են քաշվել մի քանի վարկածներ, կատարվել են առաջին անհետաձգելի քննչական աշխատանքներ: Ըստ նախաքննության արդյունքում ձեռքբերված տվյալների` հակառակորդի կողմից հանցավոր գործողությունների կատարման վարկածը գրեթե բացառվում է: Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ
«երկու եւ ավելի անձանց սպանություն» կետով:
Ինչպես Henaran.am-ին փոխանցեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը միջադեպի արդյունքում զոհված ժամկետային զինծառայողներից մեկը Տավուշի մարզից է, իսկ զինվորների վրա կրակ արձակող զինծառայողը Եզդի մականունով կամ ազգությամբ եզդի է:
Արթուր Սաքունցի փոխանցմամբ Եզդի մականունով կամ ազգությամբ եզդի զինծառայողը կրակահերթեր արձակելուց հետո անհաջող ինքնասպանության փորձ է կատարել: Դեպքի հանգամանքներն ու պատճառներն առայժմ հայտնի չեն:
Աղբյուրը`
http://henaran.am/search_news.php