Քննարկում Սպիտակում
00:00, August 19, 2010 | Մամլո հաղորդագրություններ2010 թ. օգոստոսի 19-ին Սպիտակ քաղաքում «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից անցկացվեց քննարկում՝ «Սպիտակ համայնքում բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացում ՏԻՄ գործունեության վերաբերյալ» ծրագրի շրջանակներում իրականացված գործողությունների վերաբերյալ:
Քննարկմանը ներկա էին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի աշխատակիցներ, ՏԻՄ ներկայացուցիչներ, ուսուցիչներ, ուսանողներ:
Քննարկման ընթացքում ծրագրի համակարգող Աշխեն Բաբայանի կողմից ներկայացվեցին եռամսյա ծրագրի նպատակները, որոնք են՝ ծանոթացնել Սպիտակ համայնքի բնակիչներին «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքին, բացահայտել ՏԻՄ գործունեության վերաբերյալ քաղաքացիների վերաբերմունքը և պասիվության պատճառները, ձևավորել երկխոսություն բնակչության և ՏԻՄ-ի միջև:
Ա. Բաբայանը նշեց, որ ծրագրի իրականացման ընթացքում քաղաքացիներին տրամադրվել է ՏԻՄ գործունեությանն առնչվող անվճար իրավախորհրդատվություն, անց են կացվել հարցումներ` պարզելու, թե ինչքանով են իրազեկված Սպիտակ համայնքի բնակիչները, ինչպիսին է նրանց վերաբերմունքը ՏԻՄ գործունեության վերաբերյալ:
Բնակիչներին առավել արդյունավետ իրազեկելու, բնակիչների և ՏԻՄ-ի միջև երկխոսություն ձևավորելու նպատակով կազմակերպվել են 2 սեմինար-քննարկումներ, տպագրվել և տարածվել է տեղեկատվական թերթիկ` համայնքի ղեկավարի, ավագանու, քաղաքացիների իրավունքների և պարտականություների մասին, «Տեղական ինքնակառավարում» թեմայով տեղական ռադիոյով կազմակերպվել է մեկ ուղիղ ռադիոեթեր:
«Սպիտակ համայնքում բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացում ՏԻՄ գործունեության վերաբերյալ» եռամսյա ծրագիրը ֆինանսավորվել է Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի կողմից տրամադրված դրամաշնորհի արդյունքում:
Հիշեցնենք, որ «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտապան հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2010 թ. “ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավապաշտպանական կարողությունների և գործունեության արդյունավետության բարձրացումը” ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Բաց հասարակության ինստիտուտի աջակցության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի և Նիդերլանդների կառավարության համատեղ ֆինանսավորմամբ: