Նոր մանրամասներ
00:00, July 30, 2010 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերՀուլիսի 28-ին միջադեպ էր տեղի ունեցել Հայաստանի զինված ուժերում: Պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ միջադեպը տեղի է ունեցել հրազենի կիրառմամբ, կան զոհեր:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը մեր խնդրանքով ներկայացրել է միջադեպի ճշտված մանրամասներ: Ըստ նրա տեղեկության, դիրքեր են ժամանել մեկ լեյտենանտ եւ մեկ սպա, որոնք նկատելով պոստում քնած զինվորին, արթնացրել են նրան եւ վիրավորական արտահայտություններ արել նրա հասցեին: Այդ ժամանակ պոստում գտնվող մյուս զինվորը ինքնաձիգից կրակ է բացել սպայի ու սերժանտի վրա ու սպանել: Կրակոցների վրա 3 ժամկետային զինծառայողներ վազել են դեպի դեպքի վայր, որոնց նույնպես նա գնդակահարել է: Այդ ժամանակ նկատելով, որ վերեւի պոստից դեպի իրենց պոստ են վազում մի քանի զինծառայող, նա ինքնասպանություն է գործում:
Այս զինծառայողը, ով սպանել է իր ծառայակիցներին, երեւանաբնակ Կարո Այվազյանն է: Նա որոշ ժամանակ ապրել է ԱՄՆ-ում, եւ ըստ որոշ տեղեկությունների դատապարտված է եղել այնտեղ: Ըստ Արթուր Սաքունցի, նա ունեցել է նաեւ առողջական խնդիրներ: Թերեւս, նրան զինակոչելիս այս հանգամանքները հաշվի չեն առնվել կամ տեղյակ չլինելու, կամ անտեսելու պատճառով:
Զոհերից մեկը Վանաձորից Ռոբերտ Հովհաննիսյանն է: