Դանակը բաց պահարանում էր
00:00, July 21, 2010 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | ՈստիկանությունԱյսօր Հրազդանում շարունակվել է Վահան Խալաֆյանի մահվան գործով
դատավարությունը: Դատարանն այսօր ավարտեց Չարենցավանի ոստիկանության
պրոֆիլակտիկայի բաժնի պետ Կամո Միրումյանի հարցաքննությունը: Հիշեցնենք, որ
հենց նրա աշխատասենյակում է տեղի ունեցել Վահան Խալաֆյանի
հարցաքննությունը, որից հետո նա մահացել էր դանակի հարվածներ ստանալով:
Միրումյանն ասել է, թե իր սենյակում պահարանը բաց էր, որի մեջ դանակ կար: Նա ասել է,
թե Չարենցավանի ոստիկանությունում ծառայողական հետաքննություն է անցկացվել,
եւ ինքը դրա համար որեւէ տույժի չի ենթարկվել:
Միրումյանը հարցերին պատասխանում էր շփոթված, երբեմն չէր հասկանում հարցերը, անգամ` իրավական բնույթի: Երբ նրան հարցրին, թե ովքեր են իր սենյակում հարցաքննել
Վահան Խալաֆյանին, նա պատասխանեց, թե անունները չի հիշում:
Միրումյանը նշեց նաեւ, թե ոստիկանության Չարենցավանի բաժնում վերջին մեկ տարում
ինքնավնասման դեպք էլի է եղել:
Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական վարկածի` Վահան Խալաֆյանն ինքն է դանակով իրեն հարվածներ հասցրել ու մահացել: Վահանի հարազատները պնդում են, թե նրան սպանել են ոստիկանները: