Լոռու մարզում գործում է միգրացիոն տեղեկատվական կենտրոն
00:00, April 24, 2009 | Մամլո հաղորդագրություններ2009 թվականի ապրիլի 22-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակում տեղի ունեցավ «Միգրացիայի և ապաստանի ոլորտում երրորդ երկրների համագործակցության» թեմատիկ ծրագրի «Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում» նախագծի շրջանակներում գործնական հանդիպումը:
Հանդիպմանը մասնակացում էին պետական և ոչ պետական կառույցների, ինչպես նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչները:
«People In Need» չեխական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության ի դեմս ղեկավար Էդուարդ Սարգսյանի և Լոռու մարզի Միգրացիոն տեղեկատվական կենտրոնի համակարգող Արայիկ Զալյանի ներկայացրեցին ծրագրի շրջանակներում իրականացվելիք գործողությունները:
Նշենք, որ ծրագրի ընթացքում նախատեսվում է կանխել Հայաստանի քաղաքացիների անօրինական միգրացիայի հոսքը, վերինտեգրել վերադառնալ ցանկացողներին` աջակցելով վերապատրաստման դասընթացներով, մատուցել խորհրդատվական ծառայություն տարբեր ոլորտներում, ինչպես նաև տրամադրելով փոքր դրամաշնորհներ սեփական գործը սկսելու համար:
Նախատեսվում է նաև ստեղծել վիրտուալ հիմնադրամ, ինչը հնարավորություն կտա արտերկրում գտնվող մեր հայրենակիցներին տեղեկանալու այն աջակցությունների մասին, որ կարող են ակնկալել հայրենիք վերադառնալիս:
Հավաքի մասնակիցները հույս հայտնեցին, որ ծրագիրը հնարավորություն կտա կամավոր վերադարձողներին գտնել իրենց տեղը Հայաստանում, ինչպես նաև կկանխարգելվի անօրինական միգրացիան:
Ծրագրում ընդգրկվել են ՀՀ Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու եւ Կոտայքի մարզերը, ինչպես նաեւ Երևան քաղաքը:
Հիշեցնենք, որ «Միգրացիայի և ապաստանի ոլորտում երրորդ երկրների համագործակցության» թեմատիկ ծրագրի «Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում» նախագիծը իրականացվում է Եվրամիության եւ Չեխիայի կառավարության ֆինանսավորմամբ:
«People In Need» ընկերության հայաստանյան մասնաճյուղի հասարակայնության հետ կապերի բաժին: