Ինգուշեթիայում մարդու իրավունքների պաշտպանը և Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի դիմորդը առևանգվել է
00:00, July 26, 2008 | Մամլո հաղորդագրություններ2008թ. հուլիսի 25-ին Տրոիտսկայա գյուղում, Ինգուշեթիայի Սունժենսկի շրջանում (ըստ տեղեկությունների՝ կառավարական) պետական անվտանգության անհայտ անձնակազմը առևանգել է Զուրաբ Ցետչովին, որը հանդիսանում է մարդու իրավունքների “Մաշիր” խմբի անդամ, ծնվել է 1963թ. և բնակվում է Կուրորտնայա 10 հասցեում:
Առավոտյան ժամը 6:00-ին զինվորական երեք մեքենաներ, երեք «Գազել» մակնիշի միկրոավտոբուսներ և այլ փոխադրամիջոցներ մոտեցել են Զուրաբ Ցետչովի տուն:
Անվտանգության ծառայության աշխատակիցները (ամենաքիչը 50 մարդ) դուրս են եկել և թակել տան դարպասները:
Զուրաբ Ցետչովը բացել է դարպասները: Պետական անվտանգության աշխատակիցները ուժով պառկեցրել են նրան դեմքով դեպի հատակը և ուղղել ատրճանակները նրա վրա: Որոշ աշխատակիցներ մտել են տուն: Նրանք չեն ներկայացել և ցույց չեն տվել անձը հաստատող որևէ փաստաթուղթ, բայց խոսել են ռուսերեն առանց առոգանության: Նրանք իրենց պահել են կոպիտ: Առանց սանկցիայի հետախուզում է անց կացվել նրա տանը առանց վկաների և հրամանագրի առկայության:
Հետախուզումը մակերեսային էր: Պետական անվտանգության աշխատակիցները վերցրել են Զուրաբի համակարգիչը և երկու բջջային հեռախոսները: Ցետչովին գցել են «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը և հեռացել:
Մինչև ժամը 12:00-ն հարազատները չեն կարողացել պարզել Զուրաբ Ցետչովի գտնվելու վայրը: Ներքին գործերի նախարարությունը և դատախազությունը հայտնել են, որ իրենք չգիտեն, թե ովքեր և ինչ հիմքերով են առևանգել Ցետչովին:
Առավոտյան ժամը 12:40-ին պետական անվտանգության աշխատակիցները Ցետչովին թողել են ինգուշական Մագաս և Նազրան քաղաքների միջև գտնվող ճանապարհին: Նրան վերցրել են իր կոլեգաները և նախևառաջ տեղափոխել են Մեմորիալ կազմակերպության գրասենյակ և ապա Հանրապետական կլինիկական հիվանդանոց: Զուրաբին շատ ուժեղ ծեծել էին, և նա չէր կարողանում ինքնուրույն շարժվել: Հիվանդանոցում ախտորոշել են ոտքի կոտրվածք, երկու երիկամների կոնտուզիա և երկու ձեռքերի կոտրվածք (տես նկարները՝
http://www.ingushetiya.ru/news/14923.html
http://www,memo.ru/2008/07/25/2507082.htm):
Զուրաբ Ցետչովը հանդիսանում է ինգուշական մարդու իրավունքների “Մաշիր” խմբի անդամ՝ սկսած նրա հիմնադրման առաջին օրից՝ 2005թ. ապրիլից: Նա հանդիսանում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիմորդ, որտեղ 2004թ. մարտին նա բողոքարկել էր իր եղբոր՝ Թամերլան Տսետչովի առևանգման վերաբերյալ ոչ արդյունավետ հետաքննության համար: Զուրաբը մեծացնում է 9 երեխա՝ իր սեփական հինգ և առևանգված եղբոր չորս երեխաներին:
Կից տեղեկատվություն
2004թ. մարտի 11-ի երեկոյան Ինգուշեթիայի Հանրապետության Մալգոբեկ շրջանի Վերխնայա Աչալուկի գյուղում անհայտ զինված մարդիկ «Նիվա» և «Գազել» մակնիշի մեքենաներով առևանգել են 2 մարդ: Առևանգողները շրջափակել են տուժողի մեքենան՝ ՎԱԶ 21099, ուժով դուրս բերել մեքենայից այդ երկու մարդկանց, նստեցրել «Գազել» մակնիշի մինիավտոբուսը և հեռացել Նազրանի ուղղությամբ: Առևանգողները իրենց հետ վերցրել են նաև տուժողների մեքենան:
Արդյունքում պարզվել է, որ առևանգվածները Ինգուշեթիայի բնակիչներ են՝ Ռաշիդ Օզդոև՝ ծնված 1975թ. և Թամերլան Ցետչովը՝ ծնված 1962 թ.: Ռաշիդ Օզդոևը հանդիսանում է Ինգուշեթիայի լխավոր դատախազի տեղակալը, որը պատասախանատու է Պետական անվտանգության ծառայության մոնիթորինգի համար: Թամերլան Ցետչովը հասարակական ակտիվիստ էր:
2004թ. մարտի 15-ին Ինգուշեթիայի Հանրապետության դատախազությունը հարուցել է քրեական գործ Օզդոևի և Ցետչովի առևանգման փաստերի վերաբերյալ: Առևանգվածների հարազատները իրականացրել են իրենց սեփական հետաքննությունը և պարզել, որ մարտի 11-ի կեսգիշերի սահմաններում, մուգ կանաչ գույնի ՎԱԶ 21099 մեքենան (համարները՝ T 168 EE, 97-րդ շրջան), որը պատկանում էր Ռաշիդ Օզդոևին, տարվել է քաղաք Մագաս «Նիվա» և «Գազել» մակնիշի մեքենաների ուղեկցությամբ և կանգնեցվել Ինգուշեթիայի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Պետական Անվտանգության ծառայության ավտոտնակում:
ԱՂԲՅՈՒՐԸ՝
MEMORIAL HUMAN RIGHTS CENTER
E-mail: memhrc@memo.ru
Web-site: http://www.memo.ru/