ՉԱՐԱՇԱՀԵԼ Է ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԴԻՐՔԸ
00:00, July 19, 2008 | Կոռուպցիայի կանխարգելումԼոռու մարզի դատախազությունից ապրիլի 9-ին` ժամը 14.30-ին, տվյալներ են ստացվել, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Թումանյանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության նախկին պետ Սարիբեկ Օ.-ն 2006-2007թթ. ընթացքում, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով,
փաստացի սոցիալական նպաստ ստանալու իրավունք չունեցող մի շարք անձանց ապօրինաբար նշանակել և վճարել է ընդհանուր առմամբ 4.846.000 դրամ նպաստ` պետությանը պատճառելով զգալի չափերի հասնող վնաս:
Տեղեկացնում է Ոստիկանության կայքէջը` նշելով, որ հուլիսի 17-ին` ժամը 23.00-ին, Թումանյանի քննչական բաժանմունքից հաղորդում է ստացվել, որ փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է, որ Թումանյանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության գլխավոր մասնագետ Սամվել Մ.-ն 2003-2006 թթ. ժամանակահատվածում, 1947թ. ծնված Վազգեն Ս.-ի ընտանիքն աղքատության ընտանեկան նպաստառուների ցուցակում ընդգրկելու համար, այդ ընտանիքից ստացել է 135.000 դրամ կաշառք` 2003 թ.-ին` 20.000 դրամ, 2004 թ.-ին` 24.000 դրամ, 2005 թ.-ին` 33.000 դրամ, 2006 թ.-ին` 58.000 դրամ: Սամվել Մ.-ն կալանավորված է:
ԱՂԲՅՈՒՐԸ՝
http://www.panorama.am/am/law/2008/07/18/police/