Մարդու իրավունքները Հայաստանում
00:00, November 29, 2007 | Մամլո հաղորդագրություններ2007թ. նոյեմբերի 28-ին Երևանի «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի ունեցավ «Մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները Հայաստանում. իրավիճակը և պաշտպանության երաշխիքները» վերնագրով համաժողովը:
Համաժողովին մասնակցում էին տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ամբողջ հանրապետությունից, Հայաստանում գործող միջազգային հիմնադրամների և կազմակերպությունների ներկայացուցիչներ,պատգամավորներ: Նիդերլանդների կառավարության և Բաց հասարակության իստիտուտի հիմնադրամի կողմից համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող «Մարդու իրավունքների պաշտպանության ուժեղացումը՝ հասարակական կազմակերպությունների հզորացման շնորհիվ» եռամյա ծրագրի շրջանակներում վեց կազմակերպություններ՝ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը», «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ն, Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության «Ունիսոն» ՀԿ-ն, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ն, «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն» և «Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնն» արժանացել են դրամաշնորհի և իրականացնում են մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանն ուղղված ծրագրեր:
Համաժողովի ընթացքում կազմակերպություններից յուրաքանչյուրը ներկայացրեց 2006-2007 թթ-ի ընթացքում իր կողմից իրականացրած ծրագիրը, դրա արդյունքները:
1. Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության «Ունիսոն» ՀԿ-ն իրականացրել է «Հայաստանում հաշմանդամների համար բարեկեցիկ հասարակության ձևավորում» ծրագիրը:
Ծրագիրն ուղղված է եղել սակավաշարժ մարդկանց համար անարգել միջավայրի ստեղծման գործընթացի խթանմանը, հաշմանդամների ընտրական իրավունքի պաշտպանությանը, հասարակության մեջ ձևավորված կարծրատիպերի հաղթահարմանը և հաշմանդամների տնտեսական իրավունքների պաշտպանության խթանմանը:
Ծրագրի արդյունքում առաջինը /մոդելային/ Հայաստանում ստեղծել է հաշմանդամների «Անկախ կյանքի կենտրոն»:
2. «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ն իրականացրել է «Կրոնական հանդուրժողականությունը Հայաստանում» ծրագիրը: Ծրագիրն ուղղված էր տարբեր կրոնական ուսմունքների և հավատքի վերաբերյալ հասարակական իրազեկման մակարդակի բարձրացմանը: Ծրագրի շրջանակներում պարբերաբար կազմակերպվել են հանդիպումներ, կլոր սեղաններ:
Ծրագրի արդյունքում տպագրվել է «Հասարակությունը և Կրոնը» ամսագիրը:
Նախատեսվում է տպագրել տարեկան զեկույց, որով կամփոփվի Հայաստանում կրոնական իրավունքների իրավիճակը
3. «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»-ի ղեկավար Արթուր Սաքունցը ներկայացրեց կազմակերպության կարողությունների զարգացման միջոցով ձևավորել մարդու իրավունքների խախտումների արագ արձագանքման մեխանիզմները Լոռու մարզում:
Ծրագիրն ընդգրկել է Լոռու մարզի 5 քաղաքները՝ Վանաձոր, Ստեփանավան, Տաշիր, Ալավերդի և Սպիտակ:
Ծրագրի առաջին տարում իրականացվել են հետևյալ գործողությունները.
• Լոռու մարզում իրավապաշտպանական կարողությունների և մարդու իրավունքների վիճակի գնահատում և զեկույցի պատրաստում,
• արագ արձագանքման խմբի ձևավորում,
• արագ արձագանքման խմբի համար 6 սեմինարների կազմակերպում
1. «Իրավապաշտպան գործունեության մեթոդները, մեխանիզմները և գործիքները»
2. «Նախընտրական քարոզչության մոնիթորինգ»
3. «Հեռուստատեսության և տպագիր մամուլի նախընտրական քարոզչության մոնիթորինգ»
4. «Դիտորդական առաքելության իրականացում»
5. «Մարդու իրավունքների մոնիթորինգ»
6. «Վեբ-պորտալի պատրաստում և թարմացում»:
• 2007թ. ԱԺ ընտրությունների մոնիթորինգ՝ նախընտրական քարոզչության, ֆինանսական, ԶԼՄ մոնիթորինգ, քվեարկության պրոցեսի դիտորդություն և զեկույցի պատրաստում:
• 3 ֆոկուսային մոնիտորինգի իրականացում Վանաձորի մանկատանը, հոգենյարդաբանական դիսպանսերում, Վանաձորի տարեցների տանը և զեկույցի պատրաստում:
• Լոռու մարզում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ վեբ-պորտալի ձևավորում www.hrlori.am
• «Մարդու իրավունքների վիճակը Լոռու մարզում» զեկույցի տպագրություն:
Ծրագրի առանձին բաղադրիչ է հանդիսանում հասարակայնության հետ կապերի զարգացումը: Ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում իրականացված գործողությունների, դրանց արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվել է հասարակությանը մամլո ասուլիսների, հրապարակումների միջոցով:
4. «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»-ի ղեկավար Աշոտ Մելիքյանը ներկայացրեց ծրագիրը, որը նպատակաուղղված է՝
• տարածաշրջանային ԶԼՄ-ների և լրագրողական կազմակերպությունների գործունեության կատարելագործմանը
• հասարակական շահերի պաշտպանությանը
• թաքնված գրաքննության փաստերի բացահայտմանը և դրանց դիմակայելու մեխանիզմների մշակմանը
• խոսքի ազատության և լրատվամիջոցների բազմակարծության զարգացմանը
• լրագրողների և լրատվամիջոցների իրավունքների պաշտպանությանը, նրանց պրոֆեսիոնալիզմի և լսարանի առջև պատասխանատվության բարձրացմանը
• հասարակության տեղեկատվական պահանջմունքների բավարարման խնդիրների լուծման ուղղությամբ ԶԼՄ-ների դերի մեծացմանը:
5.«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի ղեկավար Ժորա Խաչատրյանը ներկայացրեց «Տնտեսական իրավունքների պաշտպանության» նպատակները՝
• բարձրացնել խոցելի խավի տնտեսական իրավունքների պաշտպանվածությունը՝ պետական մարմինների վրա, սահմանելով հանրային վերահսկողություն, պահանջելով, որ նրանք կատարեն իրենց սահմանադրական և միջազգային պարտավորությունները և պարտականությունները:
Կազմակերպությունը ստանձնել է ուսումնասիրել և վեր հանել սեփականության իրավունքի և աշխատանքային իրավունքի պաշտպանության հետ կապված խնդիրները՝ դրանց բնույթը, առաջացման պատճառները և հանդես գալ լուծման ուղիների առաջարկներով:
Ծրագրի շնորհիվ կազմակերպության շնորհիվ հիմնադրված Ղափանի, Սիսիանի, Վայքի և Մեղրու քաղաքացիական կենտրոններն ավելի կակտիվանան, իսկ Բերդում (Տավուշի մարզ) կհիմնվի նոր քաղաքացիական կենտրոն:
6.«Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն»-ի ղեկավար Լևոն Ներսիսյանը ներկայացրեց ծրագիր, որի շրջանակներում անվճար իրավաբանական և իրավական օգնություն են ցուցաբերել գյուղական համայնքներում, փոքր քաղաքներում և Երևան քաղաքի սոցիալ անապահով բնակչությանը: Կենտրոնը բացահայտել է մի շարք հիմնախնդիրներ ինչպես օրենսդրական, այնպես էլ իրավական պրակտիկայում: Կատարել են գործող օրենսդրական ուսումնասիրություն և համապատասխան մարմիններին դիմումներ և առաջարկություններ ներկայացրել: Որոնց արդյունքում բացահայտվել են ՀՀ-ում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների զանգվածային խախտումներին նպաստող հիմնական դրդապատճառները:
Կազմակերպություններից յուրաքանչյուրը մշակել է ծրագրի երկրորդ տարվա գործողությունները: Ծրագրի երկրորդ տարին կմեկնարկի 2007թ. դեկտեմբերի 1-ից: