«Ինչպես հաղթահարել անհանդուրժողականությունը» թեմայով հոդվածների մրցույթ
00:00, November 20, 2007 | Նորություններ«Ինչպես հաղթահարել անհանդուրժողականությունը» խորագրով հոդվածների մրցույթ դպրոցի բարձր դասարանների աշակերտների և ուսանողների համար:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նոյեմբերի 9-ի՝ Ֆաշիզմի և անտիսեմիտիզմի դեմ պայքարի միջազգային օրվա և նոյեմբերի 16-ի՝ Հանդուրժողականության միջազգային օրվա կապակցությամբ, «գործել անհանդուրժողության դեմ» արշավի շրջանակներում կազմակերպել է «Ինչպես հաղթահարել անհանդուրժողականությունը» խորագրով հոդվածների մրցույթ դպրոցի բարձր դասարանների աշակերտների և ուսանողների համար:
Հոդվածներում նրանք ներկայացրել են իրենց պատկերացումներն անհանդուրժողության ու դրա հաղթահարման ուղիների մասին: Լավագույն հոդվածները կթարգմանվեն անգլերեն լեզվով և կտեղադրվեն ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և UNITED ցանցի ինտերնետային կայքերում: Մրցույթի արդյունքներն ամփոփովում են: