Ղարաբաղի իշխանությունները ադրբեջանցի ռազմագերուն կվերադարձնեն հայրենիք
00:00, September 19, 2007 | Հակամարտություններից տուժածների իրավունքներԼեռնային Ղարաբաղի կառավարությունը որպես բարի կամքի ժեստ ադրբեջանական կողմին է փոխանցում Ադրբեջանի քաղաքացի Աշրաֆ Ջաֆարովին, ում ձերբակակել էին հունիսին Ղարաբաղի կողմ անցնելիս: Ինչպես հայտնում է ռազմագերիների եւ անհայտ կորածների հարցերով ԼՂՀ պետական հանձնաժողովը, ԼՂՀ իշխանությունները հուսով են, որ Բաքուն եւս բարի կամք կդրսեւորի եւ կազատագրի ադրբեջանական կողմում երկար ժամանակ պահվող երկու հայերին:
Հիշեցնենք, որ Աշրաֆ Ջաֆարովը՝ Ադրբեջանի Սուրախալինի շրջանի արաչուխուր գյուղում 1985 թվականին ծնված, ձերբակալվել է ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողների կողմից 2007 թվականի հունիսի 30-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի Զինված ուժերի շփման գծի վրա՝ Աղդամի ուղղությամբ, ղարաբաղյան դահմանն անցնելու ժամանակ:
/PanARMENIAN.Net/