Միջազգային Կարմիր Խաչի Կոմիտեի ներկայացուցիչները,հայկական գերության մեջ գտնվող Ադրբեջանի քաղաքացի Անար Ալիևի երկրորդ նամակը հանձնել են նրա ընտանիքին
00:00, August 17, 2007 | Հակամարտություններից տուժածների իրավունքներԻնչպես հայտնել է գերու հայրը՝ Մաարիֆ Ալիևը, ղարաբաղյան APA գործակալությանը, Ա.Ալիևը նամակում նշել է, որ իր առողջությունը լավ է: «Ինձ հետ ամեն ինչ նորմալ է, մի անհանգստացեք իմ մասին: Ինձ մոտ հաճախ գալիս են Միջազգային Կարմիր Խաչի Կոմիտեից: Հավատում եմ, որ նրանց օգնությամբ ես կազատվեմ»,- ասվել է նամակում:
Գերու հայրը հաստատել է, որ նամակի ձեռագիրը պատկանում է իր որդուն:
Նա գրեց պատասխան նամակ Անարին, որտեղ նրան համբերության կոչ արեց:
Նշենք, որ Ա. Ալիևը ընկել է հայկական գերության մեջ օգոստոսի 2-ին Ադրբեջանի Տերտերյան շրջանում: