Իրավախորհրդատվության ժամանակ առավել հաճախակի տրվող հարցերը
August 10, 2007 Զեկույց, Սեփական2007թ-ի հունիսին ՀՔԱ Վանաձորի գրասենյակ են դիմել 18 քաղաքացի ՝ տարբեր իրավունքների վերաբերյալ խորհրդատվություն ստանալու նպատակով
- Տեղեկատվություն ստանալու իրավունք – 2 քաղաքացի
1. «Բնակսպասարկման համար ունեցած պարտքի չվճարումը հի՞մք է արդյոք տեղեկատվության ազատության իրավունքը սահմանափակելու համար»:
Տեղեկատվության ազատության իրավունքի սահմանափակումը կարգավորվում է ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով: Օրենքի 8-րդ հոդվածը սահմանում է Տեղեկատվության ազատության սահմանափակումները, եթե տեղեկատվությունը
ա/ պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք
բ/ խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում՝ նամակագրության, հեռախոային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը
գ/ պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ
դ/ բացահայտում է մասնագիտական գործունեությամբ պայմանավորված մատչելիության սահմանափակում պահանջող տվյալներ /բժշկական, նոտարական, փաստաբանական գաղտնիք/
ե/ խախտում է հեղինկային իրավունքը և հարակից իրավունքները:
Այսպիսով կոմունալ վճարումները չկատարելը հիմք չի հանդիսանում քաղաքացիներին բնակության վայրի, ընտանիքի անդամների և այլնի վերաբերյալ տեղեկատվություն չտրամադրելու համար:
- Սոցիալական աջակցության իրավունք – 4 քաղաքացի
2. «Բազմազավակ մայր լինելը հիմք է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի անցնելու համար»:
«ՀՀ Պետական կենսաթոշակների մասին» օրենքով արտոնյալ պայմաններով, սահմանված ժամկետոից շուտ կենսաթոշակի անցնելու իրավունք ունեն 20 տարուց ավել աշխատանքային ստաժ ունեցող անձինք, ովքեր աշխատել են վնասակար կամ առանձնապես վնասակար պայմաններում:
3. «Երեխայի ծննդյան միանվագ նպաստը դադարեցրել են վճարել աշախատանքիանցնելուց հետո:
Երեխայի ծնվելուց հետո միանվագ նպաստը վճարելը դադարեցվում է
նպաստը վճարելու համար սահամանված տարիքը լրանալու
- երեխայի՝ պետության լրիվ խնամքի տակ գտնվելու
- երեխայի մահվան
- երեխայի ալիմենտ ստանալու իրավունքը վերանալու
- ծնողի հաշմանդամության խմբի փոփոխման
- գործազրկության կարգավվիճակի վերացման
- ժամկետային զինծառայությունից զորացրվելու
- երեխայի հայրությունը ճանաչվելու
- նպաստառուի գրավոր դիմումի հիման վրա
- բնակարանային պայմանների փոփոխման դեպքերում:
4. «Ինչպիսի՞ն է երեխաների ապրուստը հոգալու ծնողների պարտականությանկատարման կարգը»:
Ամուսանալուծությունից հետո երեխաների ապրուստը հոգալու ծնողների պարտավորությունը սահմանվում է ՀՀ «Ընտանեկան օրենսգրքով»: Օրեսգրքի 68 հոդվածի համաձայն՝ ծնողները կարող են համաձայնություն կնքել իրենց երեխաներին պահելու մասին /ալիմենտ վճարելու վերաբերյալ/: Եթե ծնողները ապրուստի միջոց /ալիմենտ/ չեն տրամադրում իրենց երեխաներին, ապա այն բռնագանձվում է դատական կարգով:
- Քրեական իրավունք – 1 քաղաքացի
5. «Իրավաչափ է արդյո՞ք անչափահասի ներգրավմամբ գողության համարսահմանված 5 տ. 1 ամիս ազատազրկումը»:
ՀՀ «Քրեկան օրենսգիրքը» սույն դեպքը դիտարկում է որպես երկու հանցագործություն, և պատիժ է սահմանում երկու հանցագործությունների համար առանձին–առանձին՝ գողության /«Քրեական օրենսգրքի» հոդված 177/ և անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելու /«Քրեական օրենսգրքի» հոդված 165/ համար: Դատարանը վերջնական պատիժը որոշում է նվազ խիստ պատիժն ավելի խիստ պատժով կլանելու կամ նշանակված պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով:
- Դաժան , անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք – 1 քաղաքացի
6. «Ի՞նչ է անհրաժեշտ ծեծի հետևանքով կրած վնասների փոխհատուցման համար»:
Նախևառաջ անհրաժեշտ է ապացուցել ծեծի հետևանքով առողջությանը պատճառված վնասների առկայությունը, որից հետո դիմել դատարան վնասների փոխհատուցման պահանջով:
- Հայրենիքի պաշտպանությանը մասնակցելու պարտավորություն – 1 քաղաքացի
7. «Ազգությամբ հայ, ՌԴ–ում զինվորական ծառայության մեջ գտնվող անձի նկատմամբ կարո՞ղ է քրեական պատասխանատվություն սահմանվել ՀՀ–ում զինվորական ծառայությունից խուսափելու հիմքով»:
Տվյալ անձը չի կարող համարվել զիվորական ծառայությունից խուսափող անձ, քանի որ զինվորական ծառայության անցնելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ զինվորական ծառայության անցնելու պարտականությունը տարածվում է միայն զորակոչային տարիքի հասած ՀՀ քաղաքացիների վրա:
- Սեփականության իրավունք – 4 քաղաքացի
8. «Անշարժ գույքի /բնակարանի/ առքուվաճառքի գործարքի կնքումից հետո նախկին սեփականատերը չի ցանականում տրամադրել գույքը: Ի՞նչպես վարվել նման դեպքում»:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ առուվաճառքի պայմանագրի պայմանների չկատարումը կարող է բողոքարկվել դատական կարգով:
9. «Համայնքի ավագանու որոշմամբ վիրավոր ազատամարտիկին բնակությանհամար ժամանակավոր հատկացված տնակում առկա է ուրիշին պատկանող գույք: Ինչպե՞ս կարող է ազատվել դրանից»:
Պետք է դիմել տվյալ գույքի սեփականատիրոջը, իսկ եթե վերջինս հրաժարվում է տանել իր գույքը, ապա պետք է դիմել տնակը տրամադրող մարմնին:
10. «Սեփականության իրավունքով իրեն պատկանող կիսակառույց շինությունը քանդել են, առանց իր թույլտվության և տարել: Ու՞մ կարող է բողոքարկել»:
ՀՀ «Քրեական օրենսգրքի» համաձայն՝ սույն արարքը համարվում է գողություն, որի համար պետք հարուցվի քրեական գործ: Փաստի առթիվ անհրաժեշտ է դիմել ոստիկանություն:
- Աշխատանքի իրավունք – 4 քաղաքացի
11. «Քաղաքացին մասնավոր տնտեսվարող սուբյեկտի մոտ աշխատանքի է անցել առանց աշխատանքային պայմանագրի, սակայն աշխատավարձը չեն վճարում: Ինչպե՞ս կարող է բողոքարկել և ստանալ աշխատավարձը»:
Աշխատանքային փոխհարաբերությունների ծագման և կարգավորման հիմքը հանդիսանում է աշխատանքային պայմանագիրը: Աշխատանքային պայմանագրի բացակայության դեպքում ծագած ցանկացած վեճի լուծումը ՀՀ «Աշխատանքային օրենսգրքով» սահմանված կարգով դառնում է անհնար:
Տվյալ դեպքում անհրաժեշտ է գրավոր դիմել Աշխատանքի տեսչություն՝ առանց պայմանագրի աշխատանքի անցնելու մասին տեղեկատվությամբ:
12. «Կարո՞ղ է ստանալ որդու աշխատավարձը նրա բացակայության դեպքում » :
ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» համաձայն՝ նման լիազորությունը հնարավոր է փոխանցել նոտարական վավերացում ունեցող լիազորագրով:
- Քաղաքացիության իրավունք – 1 քաղաքացի
13. «Հաշվառման վայր /բնակության հասցե/ չունենալը հի՞մք է անձին անձնագիրչտրամադրելու համար»:
ՀՀ Կառավարության 1998թ. դեկտեմբերի 25-ի N 821 որոշման համաձայն ՀՀ քաղաքացիների անձնագրերը տրվում կամ փոխանակվում են ըստ ՀՀ քաղաքացիների մշտական, ժամանակավոր կամ փաստացի բնակության վայրի ՝ ՀՀ ներքին գործերի մարմինների, իսկ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից : Ըստ էության մշտական հաշվառման վայր չունենալը հիմք չի հանդիսանում ՀՀ քաղաքցուն անձնագիր չտրամադրելու համար:
Մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ընթացքում գտնվող գործեր
- Վրաստանի սահմանն ապօրինի հատելու պատճառով ՀՀ քաղաքացուն ձերբակալել են և պահում են Վրաստանում: /պատրաստվել է գրություն ՀՀ Արտգործնախարարությանը՝ գործի հանգամանքներն ուսումնասիրելու և պաշտպանության համար անհրաժեշտ քայլեր ձեռնակրկելու համար/: Համապատասխան գրություններ են ուղարկվել ՀՀ արտ.գործ. նախարարություն և Վրաստանում ՀՀ դեսպանատուն: Վրաստանում ՀՀ դեսպանատնիտց ստացվել է գրավոր տեղեկություն , որ քաղաքացին արդեն իսկ ենթարկվել է ազատազրկման և ապահովված է եղել փաստաբանով:
Միաժամանակ հայտարարություն է ուղարկվել ԶԼՄ-ներով՝ քաղաքացիներին զգուշացնելով, որ չհատեն Ռուս- Վրացական սահմանը ոչ պաշտոնական անցակետերով:
- ՀՀ քաղաքացի չհանդիսացող, մի քանի բնածին, անբուժելի հիվանդություններով տառապող անձը զորակոչվել է զինծառայության ՀՀ-ում: Գրություն է ուղարկվել ՀՀ անձնագրային և վիզաներին վարչություն քաղաքացու ՀՀ քաղաքացի լինելու փաստը ճտելու համար: Համապատասխան գրություն է ուղարկվել նաև ՀՀ դատախազություն:
Related events
-
Զորակոչիկների և զինծառայողների իրավունքներին վերաբերող դասընթացները մարզերում կազմակերպելու համար անհրաժեշտ են կոնտակտային անձինք Լոռու, Շիրակի, Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում
September 10, 2018Դասընթացները կազմակերպելու, մասնակիցներին ներգրավելու համար Կազմակերպությունը հավաքագրում է կոնտակտային անձանց Լոռու, Շիրակի, Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում:
Հետաքրքրվածության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրական (CV) asadikyan@hcav.am էլ. փոստի հասցեով մինչև 2018թ.-ի սեպտեմբերի 18-ը: -
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2018 թ.-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին իրականացնելու է դասընթացներ ՀՀ-ում զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների, զինծառայողների եւ նրանց հարազատների համար
September 10, 2018Դասընթացներին մասնակցելու համար կարող եք գրանցվել asadikyan@hcav.am էլեկտրոնային փոստին նամակ գրելու կամ /0322/ 4 22 68, 094 042268 հեռախոսահամարներով զանգահարելու միջոցով:
-
Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ նշանակելու գործով վճիռը չհրապարակվեց
September 7, 2018Դատարանը հայտարարել է դատաքննությունը վերսկսելու մասին: Քանի որ անհրաժեշտ է պահանջագիր ներկայացնել Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն՝ ամբաստանյալների՝ դատվածության վերաբերյալ տվյալները ճշտելու համար:
-
Վերաքննիչը հաստատեց. Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարելու համար քրեական գործ կհարուցվի
September 7, 2018ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2018 թ. սեպտեմբերի 4-ին մերժեց ՀՀ Գլխավոր դատախազության դատախազ Ա. Շահբազյանի բողոքն ու անփոփոխ թողեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Դրանով դատարանը պարտավորեցրել էր ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը քրեական գործ հարուցել Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարած ԴԱՀԿ աշխատակիցների նկատմամբ:
-
Շանթ Հարությունյանին անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա. Արթուր Սաքունց
September 7, 2018«Իրավիճակը փոխվել է, Հայաստանում թավշյա հեղափոխություն է տեղի ունեցել: Նրան անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա: Նրա ազատազրկման խնդիրը քաղաքական իշխանության կողմից կարևոր է»,- ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
-
Խայտառակ զանգվածային բնույթի ընտրակաշառքն այլևս չի լինի
September 7, 2018Սաքունցի խոսքով՝ պատժի խստացումը նախ և առաջ ունի կանխարգելիչ նշանակություն: «Մենք չենք հավակնում, որ ընտրությունների հետ կապված կաշառք հասկացությունը կվերանա, բայց խստացումն անպայման կունենա կանխարգելիչ նշանակություն: Եվ այն խայտառակ զանգվածային բնույթի ընտրակաշառքը, որն արձանագրվում էր նախկին ընտրությունների ժամանակ, այլևս չի լինի»,- հավելեց նա:
-
Դատարանը վաղը կվճռի՝ Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրվող բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ կնշանակվի, թե՝ ոչ
September 6, 2018Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տ․ Սիրադեղյանը օգտվեց ռեպլիկի իր իրավունքից և նշեց, որ պաշտպանական կողմի ներկայացրած փաստաթղթերը՝ սեմինարների, դասընթացների մասնակցության վերաբերյալ, չեն նվազեցնում ամբաստանյալների արարքի հանրային վտանգավորության աստիճանը, ուստի՝ բավարար հիմքեր կան լրացուցիչ պատիժ նշանակելու համար:
-
Ելփին գյուղի ուսուցիչները պնդում են, որ իրենց դեմ բողոքի ակցիաները հրահրել է դպրոցի տնօրենը, և ահազանգում են չարաշահումների մասին
September 6, 2018Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի երեք ուսուցիչներ դիմել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակ և հայտնել, որ նրանց նկատմամբ հետապնդումներ ու ճնշումներ են սկսվել:
-
Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժշկի պաշտպաններն այսօր դատարանում հանդես կգան ամփոփիչ ճառով
September 6, 2018Տեղեկացնում ենք, որ այսօր՝ 2018 թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Արաբկիր ԲԿ-ում 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկ Զ. Այվազյանի պաշտպանները հանդես կգան ամփոփիչ ճառով:
-
Մահացած ծննդկանի մայրը կասկածում է, որ բժիշկները դստեր մահվան փաստն իրենցից ժամեր շարունակ թաքցրել են
September 6, 2018Ի հաստատումն իր այդ պնդման՝ ասաց, որ երբ դեռ իրենց չէին հայտնել մահվան մասին, ընդունարանի բուժքույրը իրեն ու Հռիփսիմեի սկեսրոջը կանչել է սենյակ, չափել ճնշումը ու ինչ-որ դեղ տվել, ապա հյուրասիրել իրենց իսկ բերած շոկոլադից՝ ասելով. «Կերեք, որ դիմանաք»:
-
Մենք չենք սպասելու, գործելու ենք, սա միայն իշխանության անելիքը չէ. Սաքունց
September 5, 2018«Մենք չենք սպասելու, գործելու ենք, սա միայն իշխանության անելիքը չէ, հասարակությունը, քաղհասարակությունը, փորձագիտական շրջանակները, հակված լինելով այդ փոփոխությունների, պետք է աշխատեն այդ ուղղությամբ»,-եզրափակեց Արթուր Սաքունցը, հավելելով որ իշխանությունը միայնակ չի կարող կատարել այդ փոփոխությունները օբյեկտիվ պատճառներով, որոնցից առաջինը խորհրդարանաում ձայների 7 տոկոսին տիրապետելն է:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է մրցույթ գրասենյակի Երևանի ներկայացուցչությունում իրավաբանի թափուր հաստիքի համար
September 5, 2018Դիմել՝ ուղարկելով հայերեն լեզվով ինքնակենսագրական (PDF ֆորմատով) ssukiasyan@hcav.am էլ. փոստի հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով «Իրավաբանի թափուր հաստիք»:
Դիմելու վերջնաժամկետ՝ 2018 թ.-ի սեպտեմբերի 15: