«Անհայտ կորածի մասին» օրինագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ
00:00, July 24, 2007 | Հակամարտություններից տուժածների իրավունքներԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի նախաձեռնությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից մշակված «Անհայտ կորածի մասին» օրենքը պաշտոնապես շրջանառության մեջ է դրվել Ազգային Ժողովում:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Անհայտ կորածի մասին» օրինագծի
ընդունման անհրաժեշտության վերաբերյալ
Սույն օրենքի ընդունումը պայմանավորված է անհայտ կորածների հիմնախնդիրների լուծման անհրաժեշտությամբ: Օրինագծի մշակման համար հիմք է հանդիսացել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչների հեղինակած նախագիծը:
2005 թ. սեպտեմբերի 30-ին ինձ ուղղված գրությամբ վերոհիշյալ կառույցի ղեկավար Ա.Սաքունցը խնդրել է իմ աջակցությունը «Անհայտ կորածի մասին» օրինագիծը խորհրդարանի քննարկմանը ներկայացնելու հարցում:
Նախագիծ Պ-015-29.06.2007-ՄԻ-010/0