Մի ադրբեջանցի գերի է հանձնվել, մյուսը՝ ազատվել
00:00, December 26, 2006 | Նորություններ | Հակամարտություններից տուժածների իրավունքներԱդրբեջանական զինված ուժերի ժամկետային զինծառայող, 1987 թ. ծնված շարքային Սամիդ Նազիմօզլի Մամեդովը նախօրեին գերի է հանձնվել` առանց զինամթերքի մոտենալով Իջեւանի զորամասի մարտական հենակետերից մեկին:
Մեր երկրի պաշտպանության նախարարության լրատվական ծառայության տեղեկացմամբ, ադրբեջանցի զինծառայողն իր արարքը բացատրել է սպաների կողմից պարբերաբար ծաղրանքի եւ ծեծի ենթարկվելու փաստով: Մեկ տարի ծառայած Սամիդ Մամեդովը զորակոչվել է Աղստաֆայի ԶԿ-ից: Կատարվում է հետաքննություն:
Կարմիր խաչի գրասենյակից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 23-ին Աղդամի շփման գծում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանավորությամբ հայրենադարձվել է Լեռնային Ղարաբաղում ազատազրկված ադրբեջանցի զինծառայող: Զինծառայողի հայրենադարձմանը միջնորդած ԿԽՄԿ-ի պատվիրակները նախապես այցելել են ադրբեջանցուն` հավաստիանալու համար, որ վերջինս հոժար կամքով է հայրենիք վերադառնում:
http://www.azg.am/?lang=AM&num=2006122605