Նիստը հետաձգվեց
12:23, January 26, 2012 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք | Զինված ուժերԵրեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է կայանար «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ն ընդդեմ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով առաջին նիստը: Սակայն դատական նիստը հայցվոր կողմի միջնորդությամբ հետաձգվել է:
Բանն այն է, որ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերը դատարանում ներկայացնելու է փաստաբան Վահե Գրիգորյանը, որը երեկ նույն ժամին մասնակցում էր մեկ այլ՝ ՀԱԿ ակտիվիստների դատական նիստին: Հաջորդ նիստը կկայանա փետրվարի 20-ին, ժամը 15-ին:
Հիշեցնենք, որ հայցադիմումը ներկայացնելու համար հիմք են հանդիսացել մեր թերթին Վովա Գասպարյանի տված հարցազրույցում տեղ գտած մտքերը, ինչպես նաեւ «Զինուժ»-ին տված հարցազրույցը: Իրավապաշտպան Արթուր Սաքունցը պահանջում է Վլադիմիր Գասպարյանին պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները եւ նրանից բռնագանձել խորհրդանշական 10 ՀՀ դրամ` իրավապաշտպան կազմակերպությանը եւ ՀՀ կառավարության դիմաց բողոքի ակցիա կազմակերպած՝ ՀՀ զինված ուժերում որդիներ կորցրած մայրերին զրպարտելու համար: