Դրանց նպատակը կոռուպցիոն վարքագծի կանոնները խախտած պաշտոնյաներին պատժելն է. Ա. Սաքունց
12:34, February 1, 2012 | Նորություններ | Կոռուպցիայի կանխարգելումԿոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ հայտարարությունները միայն ավելացնում են կոռուպցիոն ռիսկերը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը`անդրադառնալով ՀՔԾ տարեկան ամփոփիչ զեկույցին`մասնավորապես կոռուպցիոն ցուցանիշներին:
Ըստ նրա՝ եթե հրապարակվում է որևէ թիվ, ապա պետք է հրապարակվի նաև զեկույցում ընդգրկված 33 պաշտոնյաների անուն-ազգանունները, որպեսզի այն ունենա ավելի մեծ ազդեցություն: «Պետք է լինեն որոշակի ուսումնասիրություններ, որոնց արդյունքները հարկավոր է հրապարակել։ Նման հրապարակումները կմեծացնեն վստահությունը կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական կամքի նկատմամբ։ Ցավոք սրտի, այնպիսի տպավորություն է, որ կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ հայտարարությունները միայն ավելացնում են կոռուպցիոն ռիսկերը»,- ասաց Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։
Նրա խոսքով, նման հայտարարությունները հասարակության համար որևէ նշանակություն չունեն. «Դրանց նպատակը իրենց միջի կոռուպցիոն վարքագծի կանոնները խախտած պաշտոնյաներին պատժելն է»։