Խաղաղասիրական բաժնի համակարգողի օգնականի թափուր աշխատատեղի համար հայտարարություն
07:34, February 2, 2012 | ՀայտարարություններՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է մրցույթ խաղաղասիրա
Աշխատատեղի բովանդակությունը
Կազմակերպել խաղաղասիրական բաժնի գործունեության շրջանակներում անցկացվող միջոցառումները, դասընթացները, իրականացնել լրատվամիջոցների մոնիթորինգ, աջակցել խաղաղասիրական բաժնի համակարգողին:
Հիմնական պարտականությունները
- լրատվամիջոցների մոնիթորինգի միջոցով և հանդիպումների ընթացքում հավաքագրել զորակոչիկների եւ զինծառայողների իրավունքների խախտման դեպքերը
- հավաքագրված տվյալները մուտքագրել համակարգիչ
- ապահովել հաղորդակցումը զորակոչիկների եւ զինծառայողների, նրանց հարազատների, ինչպես նաեւ նրանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների եւ լրագրողների հետ
- բարելավել կազմակերպության խաղաղասիրական բաժնի գործունեության համար անհրաժեշտ կոնտակտային տվյալների բազան
- վարել կազմակերպության կողմից խաղաղասիրական բաժնի գործունեության շրջանակներում կատարվող տեղեկատվության հարցումների, նամակների, գրությունների վիճակագրությունը
- պատրաստել խաղաղասիրական բաժնի աշխատանքների համար անհրաժեշտ նյութեր
- հետեւել օրենսդրական փոփոխություններին
Այլ պարտականություններ
- մասնագիտական օժանդակություն ցուցաբերել կազմակերպության գործունեության իրականացման ընթացքում
Անհրաժեշտ հմտություններ
- հասարակական կազմակերպությունում առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ
- հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացությունը ցանկալի է
- համակարգչային գիտելիքներ (word, excel, outlook, power point, e-mail)
- կազմակերպական հմտություններ
- հաղորդակցվելու հմտություններ
- վերլուծական հմտություններ
- կոնֆլիկտների խաղաղ կարգավորման եւ ՀՀ զինված ուժերի վերաբերյալ գիտելիքներ
Անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրական (CV) հետեւյալ էլ-փոստի հասցեով. asadikyan@hcav.am մինչեւ 2012 թ-ի փետրվարի 10-ը կամ դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ, հասցե՝ Տիգրան Մեծի 59, ժամը 9:30-18:30-ը:
Ավարտել եմ մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը/հայոց լեզու և գրականություն բաժինը/ , ապա նույն բաժնի մագիստրատուրան` գերազանցությամբ, տիրապետում եմ համակարգչին, ամուսնացած չեմ: