Կառավարությունը փորձում է նախընտրական շրջանում դիվիդենտներ հավաքել. Ա. Սաքունց
09:27, February 3, 2012 | Նորություններ«Կառավարությունը կփորձի նախընտրական շրջանում դիվիդենտներ հավաքել»,- ասաց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձերի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում` անդրադառնալով փետրվարի 1-ից կառավարության աշխատանքների իրազեկման ծրագրին: Ըստ իրավապաշտպանի այս ծրագիրը բացառապես կապած է գալիք խորհրդարանական ընտրությունների հետ:
Հիշեցնենք, որ նախօրեին կառավարության նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը իր բացման խոսքում նշել էր, որ փետրվարի 1-ից զանգվածային լրատվական միջոցներով կառավարությունը սկսել է մի մեծ արշավ, որի նպատակն է էապես բարելավել պետության կողմից մատուցվող ծառայությունների որակը:
«Մեր քաղաքացիները պետք է իրազեկված լինեն շուրջ 18 գերատեսչությունների կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ, և մենք Համաշխարհային բանկի օժանդակությամբ սկսել ենք լայնածավալ իրազեկման ակցիա: Զանգվածային լրատվական միջոցները տեղեկացնելու են մեր քաղաքացիներին, թե ինչ նոր հնարավորություններ ենք նրանց համար ստեղծել, և ինչպես նրանք կարող են օգտվել այդ հնարավորություններից»,- ասել էր վարչապետը: