2011 թ. ընթացքում ազատ տեղաշարժի իրավունքի մշտադիտարկման արդյունքների ամփոփում
08:34, February 23, 2012 | Մամլո հաղորդագրություններ2012 թ. փետրվարի 24-ին՝ ժամը 12:00-ին, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը կազմակերպում է մամուլի ասուլիս:
Ասուլիսի ընթացքում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը և Քաղաքացիական նախաձեռնությունների և շահերի պաշտպանության բաժնի համակարգող Օֆելյա Զալյանը կներկայացնեն Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից 2011 թ. փետրվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում կազմակերպության կողմից իրականացված ազատ տեղաշարժի իրավունքի մշտադիտարկման արդյունքները, ինչպես նաև ազատ տեղաշարժի իրավունքի խախտման/սահմանափակման հետ կապված` կազմակերպության կողմից իրականացված գործողությունները: