ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը և ոստիկանության աշխատակիցների ներքին հրահանգի վերաբերյալ
12:25, March 1, 2012 | Հայտարարություններ | ՈստիկանությունՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հավաստի տեղություններով այսօր` 2012 թվականի մարտի 1-ին, ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը և ոստիկանության աշխատակիցները ներքին հրահանգ է տրվել՝ «հաշվի առնելով խառը իրավիճակը» լինել առավել զգոն հասարակական կարգ ու կանոնի պաշտպանության նկատմամբ:
Սույնով Կազմակերպությունը հրապարակայնորեն դիմում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը և ոստիկանությանը և խնդրում տրամադրել պարզաբանումներ հետևյալի մասին.
- ինչով է բնութագրվում կամ ինչով է պայմանավորված «խառը իրավիճակը»
- ում կողմից և հստակ ինչ բնույթի հրահանգ է տրվել այդ առնչությամբ
- եթե չկա նման հրահանգ, ապա ինչով է պայմանավորված նմանատիպ տեղեկատվության արտահոսքը, որը նաև հիմնավորում է ոստիկանության աշխատակիցների հատուկ գրաֆիկով աշխատանքը:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ