Մարդու իրավունքների այգի
«Զինենք քաղաքացիներին գիտելիքով, որպեսզի նրանք կարողանան իրենց համայնքում կատարել դրական փոփոխություններ»
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, Տարոն IV թաղամասի բնակիչները, Ջեյն Բրիտ Գրինվուդը (Երևանի պետական ճարտարագիտական համալսարունում Ամերիկայի ճարտարապետների ինստիտուտի Ֆուլբրայթ կրթաթոշակ ստացած շրջանավարտ) և Քեթլին Լեսթինան (ԱՄՆ խաղաղության կորպուսի համայնքային զարգացման ոլորտի կամավոր) համախմբվել են մարդու իրավունքների պաշտպանության այգու ստեղծման նպատակի շուրջ, որը կկառուցվի Վանաձոր քաղաքի Տարոն IV թաղամասում: Սույն նախաձեռնությունը հասարակական կառույցների, ձեռնարկատիրական ընկերությունների, տեղական և միջազգային ընկերների ու աջակիցների համագործակցային ջանքերի արդյունք է:
2011 թվականի սկզբին իրականացված կարիքի գնահատման արդյունքում պարզվեց, որ Տարոն IV թաղամասը չունի բացօթյա տարածք, որը կարող է թաղամասի բնակիչների համար հանդիսանա հանգստի վայր: Ծնողները զրկված են իրենց երեխաների հետ անվտանգ զբոսնելու, նրանց շրջակա միջավայրի վերաբերյալ կրթելու հնարավորությունից: Երիտասարդները առողջ ապրելակերպը խթանող, իսկ տարեցները` նարդի կամ շախմատի խաղալու, ինչպես նաև թեժ քննարկումներ անցկացնելու վայրի կարիք ունեն: Փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում չափազանց տարածված է, երբ սեփականաշնորհում են «հանրային օգտագործման վայրերը» եւ հետեւաբար համայնքի բնակիչները ոչ միայն զրկվում են համայնքի կողմից տնօրինվող տարածքը օգտագործելու հնարավորությունից, այլեւ չեն կարողանում բարձրաձայնել իրենց համայնքում առկա խնդիրների մասին: Խումբը եւ Տարոն IV թաղամասի բնակիչները ձեռնարկել են մեծամասշտաբ նախաձեռնություն, թե իրենք ինչպես են ցանկանում տեսնել իրենց բացօթյա տարածքի նախագծումն ու կառուցապատումը:
Այգու ստեղծման աշխատանքային թիմը լիովին գիտակցում է, որ գործընկերները չափազանց կարևոր են այս հանրային բարեփոխման նախագծի հաջողության և ոճի պահպանման համար, ուստի մենք ակնկալում ենք համագործակցություն: Մենք համոզված ենք, որ սույն այգու համագործակցային նախագիծը քաղաքացիներին ու երիտասարդներին ակտիվորեն կներգրավի մի գործընթացում, որը նրանց կօգնի ավելի լավ պատկերացում կազմել և արժևորել անվտանգ ու կայուն շրջակա միջավայրի առկայությունը, ինչպես նաև կխթանի նրանց ներգրավվմանը քաղաքացիական կյանքում և կամավորական գուրծունեության մեջ:
Այգու մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ՝ Մարդու իրավունքների այգի.pdf
Մարդու իրավունքների այգու ստեղծմանն աջակցելու համար Ձեր ներդրումները կարող եք ուղարկել հետևյալ հաշվեհամարներով՝
USD | |
Intermeduary Bank: | DEUTSHE BANK TRUST COMPANY AMERICAS New-York, USA Swift: BKTRUS33 ABA:021001033 |
Beneficiary Bank: | CJSC “ AREXSIMBANK-GAZPROMBANK GROUP” Yerevan, Armenia Swift: RKASAM22 |
Beneficiary name: | “HCA VANADZOR OFICE” HGO |
Beneficiary ACC: | 23800 203 072 00 101 |
AMD | |
Beneficiary Bank: | CJSC AREXSIMBANK-GAZPROMBANK GROUP Yerevan, Armenia Swift: RKASAM22 |
Beneficiary name: | “HCA VANADZOR OFICE” HGO |
Beneficiary ACC: | 23800 203 072 00 100 |
EUR | |
Intermeduary Bank: | Deutsche Bank AG, Frankfurt am Main, Germany SWIFT: DEUTDEFF DE42500700100947722500 |
Beneficiary Bank: | CJSC AREXSIMBANK-GAZPROMBANK GROUP Yerevan, Armenia Swift: RKASAM22 |
Beneficiary name: | “HCA VANADZOR OFICE” HGO |
Beneficiary ACC: | 23800 203072 00149 |