«Վկաները ենթարկվել էին խոշտանգումների»
18:08, November 24, 2012 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժերՀերթական դատական նիստի մի բացահայտում
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երեկ նշանակված էր Մատաղիսի գործով դատալսումը: Արդեն «բարի» ավանդույթի պես, կրկնվեց պետմեղադրողի` դատարան չներկայանալու դեպքը: Իհարկե, նա դարձյալ հարգելի պատճառաբանություն ուներ, որոնք կապված են առողջական խնդիրների եւ մասնավորապես` բուժհաստատությունում զննում անցնելու հետ: Այս պատճառով դատալսւմն հետաձգվեց կրկին եւ` հերթական անգամ: Հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 30-ին, այսինքն` ենթադրաբար, մինչեւ այն օրը, երբ պետմեղադրողը կապաքինվի:
Հիշեցնենք, որ այս քրեական գործը տարիների նախապատմություն ունի: Այն հարուցվել է 2003 թվականին Մատաղիսի զորամասում կատարված երկու զինվորների` Ռոման Եղիազարյանի եւ Հովսեփ Մկրտումյանի սպանության առիթվ, որի մեջ մեղադրվել են Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանը եւ Արայիկ Զալյանը: 2004 թվականի ապրիլից մեղադրվողները գտնվում էին Նուբարաշեն ՔԿՀ-ում եւ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի վճռով դատապարտվել էին 15 տարվա, իսկ այնուհետ`Վերաքննիչ դատարանը նրանց նկատմամբ կայացրել էր ցմահ ազատազրկման վճիռ, սակայն Վճռաբեկ դատարանի դահլիճից երտասարդներն ազատ էին արձակվել, իսկ գործն ուղարկվել էր լրացուցիչ քննության:
Այս փուլում ամբաստանյալներից մեկի` Արայիկ Զալյանի հետ հարցազրույց ունեցա` գործի մասին նրա կարծիքին ծանոթանալու համար:
–Ես զրուցել եմ ձեր պաշտպանի հետ, որի ժամանակ նա վստահաբար կարծիքհայտնեց, թե դուք մեղավոր չեք: Ըստ այդմ, ինչո՞վ կբացատրեք, որ երբդատավարությունը դատախազի ճառի ներկայացման, այն է` վիճաբանություններիփուլին է հասել, բայց նա համառորեն չի ներկայանում դատարան`պատճառաբանություններ բերելով, թե առողջական վիճակը թույլ չի տալիս դա անել:
-Ճիշտ ասած, այդ հարցին միանշանակ չեմ կարող պատասխանել, բայց փաստն այն է, որ նա, իսկապես, արդեն որերորդ դատական նիստն է, ինչ չի ներկայանում` առողջական վիճալի մասինպատճառաբանությամբ: Ինձ մի բան է հայտնի, որ դատախազի չներկայանալը դատական նիստերին կարող է նրա նկատմամբ համապատասխան վարույթների հարուցման առիթ հանդիսանալ: Դատարանը կարող է դիմել գլխավոր դատախազություն` դատարանի նկատմամբ իր ենթակայի անհարգալից վերաբերմունքի մասին տեղեկացնելով:
–Դատական տերմինաբանությունը մի կողմ դնենք ու այսպես բնորոշենք`«անդրկուլիսային» զրույցներ ունեցե՞լ եք դատախազի հետ: Այս գործի մասին նաի՞նչ դիրքորոշում ունի:
-Պետմեղադրող Արտակ Հարությունյանի հետ դատական նիստերի ընդմիջումներում առիթ եղել է զրուցելու, սակայն նրա հետ կոնկրետ այս թեմայով զրույց տեղի չի ունեցել: Իր դիրքորոշման մասին նա երբեւէ մեզ չի ասել: Ըստ էության` մենք դրա իրավունքն էլ չունենք:
– Վճռաբեկ դատարանը գործն ուղարկել էր լրացուցիչ քննության, իսկ այդպիսիքննություն իրապես եղե՞լ է:
-Ոչ թե գործը, այսինքն` նախկին մեղադրանքը պետք է լրացվեր, այլ` պետք է դատարանի վճռով կատարվեր նոր նախաքննություն` նոր մեղադրյալներ պետք է փնտրվեին, նոր փաստեր հայտնաբերվեին: Այնինչ` ընդամենը, նախկին մեղադրանքը լրացրեցին ու վերադարձրին դատարան, որի իրավունքը չունեին: Ըստ էության` ոչ մի բացահայտում չեղավ այս գործով: Կար` այն, ինչը կար եւ, դրանից բացի, այս դատարանի դահլիճում մենք այլ բան չլսեցինք: Բացառությամբ մի հանգամանքի, այնուամենայնիվ, որն անտեսել չի լինի. եղան վկաներ, ովքեր հայտնեցին, թե իրենք` պահանջվող ցուցմունքներ տալու համար, ենթարկվել են խոշտանգումների:
Աղբյուրը՝ http://www.asparez.am/news-hy/vkaner_entargvelen_xoshtangumneri-hy