Սաքունց. «Մենք քննարկում ենք ոչ թե ինչ ընտրակարգով են ընթանալու ընտրությունները, այլ այն, թե ինչպես դրանք լինեն արդար և ազատ»
16:37, November 26, 2012 | Նորություններ | Ընտրական իրավունքՆախագահական ընտրությունների նախաշեմին կարիք կա լրամշակել ընտրական օրենսգիրքն այնպես, որ հանրության լայն շրջանակների մոտ վստահությունն ընտրական գործընթացի նկատմամբ մեծանա: Այս մասին այսօր տեղի ունեցած «Քաղաքացիական հասարակության պահանջները` ազատ և արդար ընտրությունների ապահովման նպատակով» թեմայով շահագրգիռ կողմերի քննարկման ժամանակ հայտարարեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ Սոնա Այվազյանը:
Նրա խոսքով` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից նման քննարկումը թերևս ուշացած է, բայց ընտրական օրենգրքի լրամշակումն ու բարելավումը շատ կարևոր է ` մանավանդ համապետական այպիսի ընտրություններից առաջ:
«Հանրության լայն շրջանակներ սպասում են ընտրական օրենգրքի բարելավմանը, և շատ զարմանալի է, թե ինչու է խորհրդարանական մեծամանությունը բոյկոտելով` տապալում դրա շուրջ քննարկումները», – ասաց նա:
«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանն անդրադարձավ քվեարկության ընթացքում դիտորդների և վստահված անձանց առաքելությանը, անթույլատրելի անվանեց վարչական ռեսուրսների օգտագործումը: Մասնավորապես, նրա խոսքով` կա անհրաժեշտություն, որպեսզի ամրագրվեն իրավական հետևանքներ, այդ թվում` վարչական պատասխանատվություն դիտորդի կողմից որևէ կուսակցության կամ թեկնածուին ակնհայտ աջակցելու համար: Բացի այդ, նա առաջարկեց, որ դիտորդները ևս ամրագրեն համապատասխան արձանագրություններում քվեարկության ժամանակ նկատած խախտումները: Նա որպես անհրաշեշտություն նշեց, որ նախագահական և այլ ընտրությունների ժամանակ թեկնածուները ազատվեն պաշտոններից` որպեսզի տեղի չունենա վարչական ռեսուրսի օգտագործում
Իր հերթին նույն կազմակերպության ներկայացուցիչ Տիգրան Եգորյանն անդրադարձավ ընտրարշավի ֆինասական մասին: Մանսավորապես նա առաջարկեց, որպեսզի սահմանվի նախընտրական հիմնադրամի առավելագույն չափը, նվիրատվության նվազագույն չափը, հրապարակվի, թե ով է որքան նվիրատվություն իրկանացրել և նրա աշխատանքի վայրը, կրկնակի նվազի նախագահի թեկնածուների գրավի չափը, հստակեցվեն գրավի վերադարձման մեխանիզմները:
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն անդրադարձավ ընտրացուցակների հրապարակային դարձնելու հարցին, իսկ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ նախագահ Արթուր Սաքունցը` Քրեակատարողական հիմնարկրում և այլ հատուկ վայրերում քվեարկության թափանցիկությանը:
Նշենք, որ մոտ երեք ժամ տևած քննարկմանը ներկայացվել են ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ 60 առաջարկություններ: Քննարկմանը ներկա էին նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգավավոր, պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահԴավիթ Հարությունյանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, ԱԺ պատգամավոր, ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, ներկայացուցիչներ այլ քաղաքական կուսակցություններից:
Ի դեպ, քննարկման մասնակիցներից մեկի դիտարկմանը, թե առաջարկությունների մեջ պետք է ներառվեր նաև 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու հարցը, Արթուր Սաքունցը նշեց. «Մենք քննարկում ենք ոչ թե ինչ ընտրակարգով են ընթանալու ընտրությունները, այլ այն, թե ինչպես անենք, որ դրանք լինեն արդար և ազատ: Միացյալ Նահանգներում էլ է կիրառվում երկու ընտրակարգ, և դա որևէ կերպ ընտրությունների որակի վրա չի ազդում: Ընտրակարգի հարցը քաղաքական կատեգորիայում է»:
Աղբյուրը՝ http://www.panorama.am/am/politics/2012/11/26/election-legislation/