ՀՔԱՎ-ի առաջարկությունները Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության միջոցառումների ցանկի վերաբերյալ
2013 թ. փետրվարի 27-ին ՀՀ արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել հանրային քննարկում Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի նախագծի առնչությամբ:
Քննարկմանը մասնակցել են ներկայացուցիչներ միջազգային և տեղական հասարակական կազմակերպություններից:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակից հանդիպմանը մասնակցել է նախագահ Արթուր Սաքունցը և քաղաքացիական նախաձեռնությունների և շահերի պաշտպանության բաժնի համակարգող Անահիտ Չիլինգարյանը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից առաջարկություններ են ներկայացվել կյանքի, հաշմանդամություն ունեցող անձանց, ընտրական, արդար դատաքննության, անձնական անձեռնմխելիության և ազատության, զինծառայողների և զորակոչիկների իրավունքների, ինչպես նաև իրավապաշտպանական գործունեությամբ զբաղվող անձանց և կազմակերպությունների իրավունքների վերաբերյալ:
Անդրադարձ է կատարվել նաև Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության միջոցառումների ծրագրի իրականացման թափանցիկությանը և հաշվետվողականությանը: Մասնավորապես, առաջարկվել է միջոցառումների ցանկում ավելացնել ծրագրի իրականացման մոնիթորինգի և գնահատման բաժին:
Կից ներկայացվում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի առաջարկությունները: