Օպերացիա «Ինքնամաքրում»
March 11, 2013«Օպերացիա «Ինքնամաքրում»» հակակոռուպցիոն քարոզարշավի նպատակն է բարձրացնել հանրային անհանդուրժողականությունը կոռուպցիայի նկատմամբ, ինչով պայմանավորված են այսօր մեր երկրում տիրող անարդարությունը, աղքատությունն ու գործազրկությունը, և բարձրացնել քաղաքացիների պատասխանատվությունը իշխանությունը ձևավորելու գործում:
Նախաձեռնությանը միացել են Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և Հայաստանի հելսինկյան կոմիտեն: