Օպերացիա «Ինքնամաքրում» – 3
March 28, 2013Օպերացիա «Ինքնամաքրում» հակակոռուպցիոն քարոզարշավի նպատակն է բարձրացնել հանրային անհանդուրժողականությունը կոռուպցիայի նկատմամբ, ինչով պայմանավորված են այսօր մեր երկրում տիրող անարդարությունը, աղքատությունն ու գործազրկությունը, ինչպես նաև բարձրացնել քաղաքացիների պատասխանատվությունը իշխանությունը ձևավորելու գործում: Ո՞ւմ է վստահված Հայաստանի կառավարումը: Կոռումպացված և անվայել վարքագիծ դրսևորած պաշտոնյաներին:
Նախաձեռնությանը միացել են Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և Հայաստանի հելսինկյան կոմիտեն: