Ունենալով իր ագենտուրան՝ ոստիկանությունն ապօրինի եկամուտ է ստանում
06:47, June 18, 2013 | Նորություններ | Պացիենտների իրավունքներ | Կոռուպցիայի կանխարգելում, ՈստիկանությունՀարցազրույց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի հետ
Հայաստանում գործում է «Մեթադոնային փոխարինող բուժման» ծրագիր, բայց թմրադեղերից կախվածություն ունեցող մարդիկ այդքան էլ ոգեւորված չեն դրանով, այն դեպքում, երբ դա ուղղված է նրանց առողջացմանը: Ո՞րն է պատճառն, ըստ Ձեզ:
Ինչու՞ են ոստիկանության աշխատողներն այդքան շահագրգռված, որ մարդիկ չդիմեն ծրագրին, միգուցե այստեղ կոռուպցիա՞ կա:
Անտրամաբանական է, որ մարդը հրաժարվում է մի ծրագրից, որն իր առողջության համար է, այսինքն նրանք այդքան խոցելի են իրավապահ մարմինների կողմից: Մենք գիտենք, որ այդ մարդկանց հաշվին պլանային ցուցանիշներ են կատարվում հանցագործությունների բացահայտման տեսքով: Մենք կարծում ենք, որ ոստիկանությունը պետք է դադարեցնի անհարկի միջամտությունն այդ բժշկական ծառայության մատուցման պրոցեսին, ավելին, իրենք պետք է խրախուսեն, որ մարդիկ դիմեն այդ ծրագրին: Բայց թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը լուրջ բիզնես է եւ մեծ եկամուտներ բերող: Ես կարող եմ ասել, որ, օգտագործողների եւ տարածողների շրջանում ունենալով իրենց ագենտուրան՝ ոստիկանությունն այդ ինֆորմացիան օգտագործում է ապօրինի եկամուտներ ստանալու նպատակով: Ես չեմ բացառում, որ ամեն ամիս «ռեյդ» են անում իրենց «սեւ ցուցակ»-ի մարդկանց մոտ, գումարներ առգրավում: Արդյունքում, թմրամիջոցից կախում ունեցողը պետք է դիմի այլ միջոցների, այսինքն մյուս հանացագործությունները շատանում են, քանի որ գողությամբ եւ այլ մեթոդներով նրանք մի կերպ ձեռք են բերում թմրամիջոց:
Թմրամիջոցներ օգտագործող մարդկանց հաճախ նաեւ ձերբակալում են: Փակ հաստատություններում այդ մարդիկ ավելի խոցելի են լինում տարբեր դիտարկումների համաձայն:
Քրեական գործի վարույթից այժմ դուրս է մնում մարդու թմրամիջոցից կախման հանգամանքը: Հիմա էլի են հետապնդում, բայց փորձաքննություն չեն անցկացնում, որ դա մեղմացուցիչ հանգամանք դիտվի: Այսինքն, հիվանդությունը քրեորեն դատապարտելի արարք են համարում: Դա նույնն է, որ քաղցկեղով հիվանդ մարդուն, ով թմրադեղեր է օգտագործում, ասենք հանցագործ է եւ քրեական հետապնդման ենթարկվենք: Մենք նախաքննության եւ դատական պրոցեսների մոնիտորինգ ենք անցկացրել, ու ստացել ենք պատասխաններ դատախազությունից ու ոստիկանությունից, եւ սպասում ենք նաեւ ՀՀ առողջապահության նախարարության պատասխանին, որից հետո այս ամսվա ընթացքում արդեն կհրապարակենք վերջնական արդյունքները:
Աղբյուրը՝ http://www.lragir.am/index/arm/0/interview/view/84248