«Բռնագաղթը-փախստականները Հայաստանում» ցուցահանդեսի առցանց տարբերակը
06:36, June 27, 2013 | Նորություններ | Հակամարտություններից տուժածների իրավունքներԵվրոպական Կամավորական Ծառայության կամավորների և Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ կողմից կազմակերպված «Բռնագաղթը-փախստականները Հայաստանում» խորագրով ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ 2013թ. հունիսի 22-ին Վանաձորում, ՀՀ , որը կտևի մինչև հունիսի 28-ը: Սա ցուցահանդեսի առցանց տարբերակն է՝
Բովանդակություն
- Ներածություն
- 1951 թվականի ՄԱԿ-ի կոնվենցիա
- Հայաստանի Հանրապետության կողմից մշակված փախստականների վերաբերյալ քաղաքականությունը
- Խոչընդոտներ
Փախստականների համաշխարհային օրը նվիրված է ողջ աշխարհում փախստականների վիճակի վերաբերյալ իրազեկման բարձրացմանը:
«Փախստական է համարվում այն անձը, որն իր ազգային պատկանելիության կամ մշտական բնակության վայրից դուրս է գտնվում, ունի ռասայական, կրոնական, ազգային պատկանելիության և որևէ սոցիալական խմբին պատկանելու կամ քաղաքական կարծիքին հարելու պատճառով հետապնդման ենթարկվելու բավարար հիմնավորված վախեր, անկարող է կամ չի ցանկանում օգտվել այդ երկրի կողմից տրամադրվող աջակցությունից կամ վերադառնալ այդ երկիր հետապնդման ենթարկվելու վախից»:
Ողջ աշխարհում փախստականների մոտավոր հաշվարկված թիվը կազմում է 15,2 միլիոն (***ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակ, 2012 թ.):
Ո՞րն է փախստականի և միգրանտի միջև տարբերությունը:
Փախստականները ստիպված են լքելու երկիրը հետապնդման ենթարկվելու սպառնալիքից դրդված՝ իրենց իսկ երկրի կողմից պաշտպանված չլինելու պատճառով: Հակառակ դրան՝ միգրանտները կարող են իրենց երկիրը լքել մի շարք պատճառներով, որոնք կապված չեն հետապնդումների հետ, այլ, օրինակ՝ աշխատանք գտնելու, ընտանիքի վերամիավորման կամ սովորելու նպատակով: Այդ ամենի հետ մեկտեղ միգրանտը նույնիսկ արտերկրում գտնվելիս դեռևս շարունակում է օգտվել իր սեփական կառավարության կողմից տրամադրվող պաշտպանությունից:
Ողջ աշխարհում միգրանտների հաշվարկված թիվը կազմում է 214 միլիոն (ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական հարցերի վարչություն, 2010 թ.)
Ո՞վ է համարվում ապաստան հայցող
Ապաստան հայցող և փախստական տերմինները հաճախ շփոթում են. ապաստան հայցողը այն անձն է, որը ներկայացնում իրեն որպես փախստական, սակայն նրա պահանջները դեռևս հստակորեն չեն գնահատվել: Գոյություն ունեն ապաստան փնտրողների հարցերով զբաղվող ազգային համակարգեր, որոնք որոշում են, թե որ ապաստան հայցողները պետք է իրականում արժանանան միջազգային պաշտպանության:
Ողջ աշխարհում ապաստան հայցողների հաշվարկված թիվը կազմում է 876 100 (***ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակ, 2011 թ.)
Ի՞նչ է նշանակում ապաքաղաքացիություն
Ապաքաղաքացիություն նշանակում է լինել ազգությունից կամ քաղաքացիությունից զուրկ: Պետության ու անհատի միջև գոյություն չունի ազգային պատկանելիության իրավական կապ: Ապաքաղաքացիությունը վերաբերում է անհատի այն կարգավիճակին, երբ վերջինս որեւէ պետության կողմից չի համարվում քաղաքացի:
Ողջ աշխարհում քաղաքացիություն չունեցող անձանց թիվը կազմում է 12 միլիոն (***ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակ, 2011 թ.)
Ո՞վ է համարվում ներքին տեղահանված անձ (ՆՏԱ)
Ի տարբերություն փախստականների՝ ներքին տեղահանված անձինք չեն հատել միջազգային որևէ սահման ապաստան գտնելու նպատակով, այլև մնացել են իրենց երկրի ներսում: Նույնիսկ եթե նրանք լքել են երկիրը միևնույն պատճառներով ինչպես փախստականները (զինված հակամարտություն, համընդհանուր բռնություն, մարդու իրավունքների խախտումներ), ներքին տեղահանված անձինք դեռևս գտնվում են իրենց սեփական երկրի պաշտպանության ներքո, նունիսկ եթե կառավարությունն է եղել նրանց հեռանալու պատճառը:
Ողջ աշխարհում ներքին տեղահանված անձանց թիվը կազմում է 26,4 միլիոն (***ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակ, 2011 թ.)
Փախստականների քանակը աշխարհում, 2011թ.
Փախստականների կարգավիճակի մասին ՄԱԿ-ի կոնվենցիա
Ի՞նչ է իրենից 1951 թվականի կոնվենցիան ներկայացնում:
Փախստականների կարգավիճակի մասին 1951 թվականի կոնվենցիան պաշտպանում է փախստականների շահերը: Մարդիկ, ովքեր իրականացնում են 1951 թվականի փախստականների վերաբերյալ կոնվենցիայի սահմանումը, ունեն դրանով լիազորված իրավունքներն ու պարտավորություն են կրում իրականացնել սույնով նշված պարտականությունները:
Ի՞նչու փախստականները ունեն պաշտապնության կաիրք:
Պետությունները պարտավոր են պաշտպանելու իրենց քաղաքացիների հիմնարար մարդու իրավունքները: Այն դեպքում, երբ նրանք անկարող են կամ առավել հաճախ քաղաքական դրդապատճառներով ու խտրականության հիմքերով չեն ցանկանում այդ անել, ապա մարդիկ կարող են ենթարկվել մարդու իրավունքների այնպիսի լուրջ խախտումների, որ նրանք ստիպված լքում են իրենց երկիրը, ընտանիքներն ու համայնքները՝ մեկ այլ երկրում ապաստան փնտրելու նպատակով: Քանի որ համաձայն սահմանման՝ փախստականները չեն գտնվում իրենց սեփական երկրի պաշտպանության ներքո, միջազգային հանրությունը քայլեր է ձեռնարկում, որպեսզի նրանք ապահով ու պաշտպանված լինեն:
Ու՞մ վրա չի տարածվում 1951 Կոնվենցիան
Մարդիկ, ովքեր գաղթի երկրից դուրս կատարել են խաղաղության դեմ ուղղված հանցագործություն, պատերազմական հանցագործություններ, մարդկության դեմ ուղղված կամ լուրջ հասարակական-քաղաքական հանցագործություններ:
Ի՞նչ պարտավորվածություն ունեն փախստականները
Փախստականները պարտավոր են հարգել իրենց ապաստան հատկացնող երկրի օրենքներն ու կանոնակարգերը:
Կարող են կոնվենցիան չվավերացրած երկրները հրաժարվել ապագա փախստականներ ընդունելուց
Հետ վերադարձնելու սկզբունքը, այսինքն՝ մարդկանց բռնի վերադարձը այն երկիր, որտեղ նրանք ենթարկվում են հետապնդումների, սովորութային միջազգային իրավունքի մաս է կազմում և պարտադիր է բոլոր պետությունների համար: Հետևաբար որևէ կառավարություն չպետք է անձին հարկադիր դուրս բերի նման իրավիճակում:
Արդյո՞ք փախստականների պաշտպանությունը մշտական է
1951 թ. կոնվենցիայի ներքո տրամադրվող պաշտպանությունը ինքնաբերաբար մշտական չէ: Անձը կարող է այլևս փախստական չհամարվել, եթե փախստականի կարգավիճակի վերաբերյալ հիմքերը դադարում են գոյություն ունենալ: Սա կարող է տեղի ունենալ այն ժամանակ, երբ օրինակ՝ փախստականները կամավոր կերպով հետ վերադառնան իրենց հայրենիք, եթե հանգամանքները այնտեղ թույլատրեն նման վերադարձը: Դա կարող է նաև տեղի ունենալ այն ժամանակ, երբ փախստականները ինտեգրվեն կամ հպատակագրվեն իրենց հյուրընկալող երկրներում՝ մշտապես այնտեղ մնալով:
1951 թվականի կոնվենցիայում զետեղված հիմնական իրավունքները ներկայացվում են ստորև՝
Իրավունք…
… Չարտաքսվելու իրավունք՝ բացառությամբ որոշակի, խիստ սահմանված դեպքերի
… Ապօրինի մուտքի կամ ներկայության համար չպատժվելու իրավունք
… Տարածաշրջանում ազատ տեղաշարժվելու իրավունք
…Ճամփորդական և ինքնությունը հաստատող փաստաթղթեր ստանալու իրավունք
… Հանրային օգնության և աջակցության իրավունք
…Կրոնի ազատության իրավունք
…Դատարան մուտք գործելու իրավունք
…Կրթության իրավունք
… Բնակարանային իրավունք
…Աշխատանքի իրավունք
Հայաստանի Հանրապետության կողմից մշակված փախստականների վերաբերյալ քաղաքականությունը
Օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին օրենքը
1994թվականին ՀՀ ազգային ժողովը վավերացրել է «Օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» օրենքը: Սույն օրենքով հատուկ կացության կարգավիճակ (ՀԿԿ) է շնորհվում հայկական ծագում ունեցող անձանց (հոդված 21): ՀԿԿ ունեցող անձանց թույլատրվում է տասը տարով բնակվել Հայաստանում և օգտվել միևնույն իրավունքներից, ինչ ՀՀ քաղաքացիները, բացառությամբ ընտրելու կամ ընտրվելու իրավունքի:
Քաղաքացիության մասին օրենք
1998-1999 թվականներին ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը աջակցել է ՀՀ կառավարությանը կյանքի կոչել 1995 թ. ազգային քաղաքացիության մասին օրենքը: Չնայած փախստականների կողմից հպատակագրվելու վերաբերյալ նախնական վարանմանը, տեղեկատվական քարոզարշավի և բարելավված ընթացակարգերի արդյունքում հպատակագրված փախստականների թիվը զգալիորեն աճել է 1999 թ-ին:
Բնակարանային ծրագիր
Անօթևան փախստականների պետական բնակարանային ծրագիրը սկսեց գործել 2003 թվականին: Այդ ժամանակից ի վեր ծրագիրը իրականացվել է Հայաստանի տարբեր մարզերում: Չնայած այն հանգամանքին, որ պետական ծրագրով նախատեսվում է ժամանակավոր, պետության կողմից տրամադրված վարչական կացարաններում բնակվող փախստականներին ապահովել բնակարան ձեռք բերելու վկայականներով, նախատեսվում է, որ միջազգային կազմակերպությունները պետք է կառուցեն տներ նրանց համար, ովքեր արդեն ունեն սեփական հողամաս, ապրում են վագոն-տնակներում կամ կիսակառույց տներում: Պետությունը վկայականներ է տրամադրում փախստական ընտանիքներին, որոնք մինչև 2003 թ. գրանցված են եղել հանրակացարաններում կամ ունեցել են նմանատիպ ժամանակավոր կացարաններ կամ մշտապես բնակվել են այնտեղ, այսինքն՝ չեն ունեցել մեկ այլ մատչելի բնակելի տարածք:
Փախստականների ցուցակները ենթարկվել են գույքի առկայության կամ հանրակացարաններում փաստացի բնակության վերաբերյալ ստուգումների: Այն փախստականները, որոնք չունեին իրենց սեփական բնակության վայրը, սակայն բնակվում էին իրենց բարեկամների տանը, ներառված չէին այդ ծրագրում: Այս հանգամանքը հանգեցրեց բողոքի ակցիաների:
Խոչընդոտներ, որոնց հետ առնչվում են փախստականները
Սահմանի հատում
Սահմանապահներն ունեն ոչ բավարար գիտելիքներ փախստականների կողմից տարածաշրջան մուտք գործելու իրավունքների վերաբերյալ: Նրանք իրենց աշխատանքում հիմնականում վկայակոչում են պետական սահմանների մասին օրենքին, այնպես որ Փախստականների մասին օրենքը հազվադեպ է գործնականում կիրառվում:
Փախստականների կարգավիճակի սահմանում
Փախստականների կարգավիճակին արդար ու արդյունավետ սահմանում տալու կառավարության կարողությունը սահմանափակ է, և անհրաժեշտ է մշակել փախստականների կարգավիճակի սահմանման ընթացակարգեր, որպեսզի դրանք լիովին համապատասխանեն եվրոպական չափանիշներին: Նաև գոյություն չունի 1951 թ. կոնվենցիայով սահմանված պահանջները հաշվի առնելու միասնական մեխանիզմ: Հայաստանը ժամանակավոր պաշտպանության մեխանիզմներ չի ընդունել:
Բռնությունից և շահագործումից զերծ մնալու ռիսկը
Բազմաթիվ փախստական կանայք ենթարկվում են ընտանեկան կամ սեռական ու գենդերային բնույթի այլ բռնությունների: Նմանապես երեխաների հանդեպ բռնությունները ևս լայն տարածում ունեն և գոյություն չունի կառավարության պատշաճ մեխանիզմ անդրադառնալու այդ խնդիրներին:
Անհրաժեշտ ծառայություններ
Հայաստանում առկա աղքատության տեսանկյունից փախստականները և ապաստան հայցողները համայնքի առավել խոցելի խմբերից մեկն են հանդիսանում (35%):
Բնակեցում
Չնայած ապաստան տրամադրելու ազգային ծրագրին, դեռեւս կան որոշ անապահով փախստականներ, որոնք մնացել են առանց իրենց բնակարանի խնդրի լուծման: Ըստ օրենքի՝ բոլոր փախստականները և ապաստան հայցողները կարող են պահանջել, որպեսզի իրենց ապաստանային օժանդակություն տրամադրվի: Կառավարությունը չի կարող իրականացնել օրենքի սույն դրույթը իր սահմանափակ ռեսուրսների պատճառով:
Կրթություն
Ծագումով փախստական ընտանիքներից երեխաների կրթությունից դուրս մնալու ցուցանիշը 23 անգամ ավելի բարձր է, քան Հայաստանի քաղաքացիներինը: Փախստական ընտանիքները ի վիճակի չեն հոգալ նվազագույն ծախսերը, ինչպես օրինակ՝ վճարել դասագրքերի ու հագուստի համար, որն էլ հանգեցնում է կրթական հաստատությունը ավարտելու ցածր ցուցանիշների:
Աշխատանք
Հայաստանի աշխատաշուկան հագեցած է և փախստականների համար սեփական կարիքներն ինքնուրույն հոգալու հնարավորությունները խիստ սահմանափակ են:
Համապարփակ երկարաժամկետ լուծումների ռազմավարություն
Հայաստանում փախստականների մեծ մասի համար նախընտրելի լուծումը տեղական ինտեգրումն է: Հայաստանի բնակչությունը բարեկամական է փախստականների հանդեպ, իսկ կառավարությունը ակտիվորեն նպաստում է նրանց ինտեգրմանը: Այնուամենայնիվ, սոցիալ տնտեսական ինտեգրումը դեռեւս փախստականների համար մնում է գերխնդիր (բազմաթիվ փախստականներ ապաստան ձեռք բերելու և աշխատանք գտնելու դժվարությունների են հանդիպում):
Երկու փախստական Բաքվից ՝ Լիլիանը (86 տարեկան) և իր մտավոր խնդիրներ ունեցող որդին (57տարեկան) իրենց փոքրիկ սենյակում, որը նախկինում Երևանին մոտ գտնվող հյուրանոցի սենյակ է եղել, որտեղ և նրանք ապրում են արդեն ավելի քան 20 տարի: Լուսանկարը նկարվել է ՄԱԿ ՓԳՀ-ի ու Առաքելություն Հայաստանի համագործակցությամբ:
Լուսանկարը՝ Փիթեր Շոնի (2012թ. աշուն)Դավիդ Հ.-ն (60 տարեկան) Ադրբեջանից իր ընտանիքով տեղափոխվել է Հայաստան 1988 թվականին:
Լուսանկարը՝ Դանիել Լաաբերի (2013թ. գարուն)Արամիս (84 տարեկան), հայ փախստական Վանաձորին մոտ գտնվող գյուղում՝ իր կյանքի պատմությունը պատմելիս: Նա մեկն է այն 400.000 հայերից, որոնք ստիպված են եղել Ադրբեջանից փախչել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում՝ 1988-1994 թվականներին: Գյուղը նախկինում բնակեցված է եղել ադրբեջանցիներով, որոնք ևս Հայաստանից Ադրբեջան տեղափոխվել: 1988 թվականի Սպիտակի երկրաշարժը ավիրել է գյուղի մեծ մասը և բնակիչները ստիպված են եղել խիստ ծանր պայմաններում վերակառուցել այն: Արամիսը Ադրբեջանի իր գուղից ամենավերջին մեկնողն է եղել, որ կարողացել է փրկվել ադրբեջանցի վարորդի օգնությամբ:
Լուսանկարը նկարվել է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հետ համագործակցությամբ: Լուսանկարը՝ Փիթեր Շոնի (2012թ. աշուն)Ազգությամբ հայ զույգ Իրաքից, որ փախել են Իրաքից վեց տարի առաջ և այժմ բնակվում են Երևանի մերձակայքում գտնվող Դարբնիկ հանրակացարանում:
Լուսանկարը նկարվել է ՄԱԿ ՓԳՀ-ի ու Առաքելություն Հայաստանի համագործակցությամբ: Լուսանկարը՝ Փիթեր Շոնի (2012թ. աշուն)Աստղիկ Փ.-ն (80 տարեկան) Ադրբեջանից տեղափոխվել է Հայաստան 1989 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով:
Լուսանկարը՝ Դանիել Լաաբերի (2013թ. գարուն)Հասմիկ Ս.-ն (85 տարեկան) իր ամուսնու հետ Ադրբեջանից տեղափոխվել է Հայաստան 1989 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով: Լուսանկարը՝ Դանիել Լ.-ի (2013թ. գարուն)
Փախստական Բաքվից իր փոքրիկ սենյակում, որը նախկինում Երևանին մոտ գտնվող հյուրանոցի սենյակ է եղել, որտեղ և նա ապրում է արդեն ավելի քան 20 տարի:
Լուսանկարը նկարվել է ՄԱԿ ՓԳՀ-ի ու Առաքելություն Հայաստանի համագործակցությամբ: Լուսանկարը՝ Փիթեր Շոնի (2012թ. աշուն)Հայ փախստականներ Վանաձորին մոտ գտնվող գյուղում, որը նախկինում բնակեցված է եղել ադրբեջանցիներով, որոնք ևս ստիպված են եղել Հայաստանից Ադրբեջան տեղափոխվել: 1988 թվականի Սպիտակի երկրաշարժը ավիրել է գյուղի մեծ մասը և բնակիչները ստիպված են եղել խիստ ծանր պայմաններում վերակառուցել այն: Նրանց որդին ՀՀ բանակում ծառայության ընթացքում առեղծվածային պայմաններում անհետացել է 2007 թվականին:
Լուսանկարը նկարվել է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հետ համագործակցությամբ: Լուսանկարը՝ Փիթեր Շոնի (2012թ. աշուն)Երկու փախստական Վանաձորին մոտ գտնվող գյուղում: Նրանք Ադրբեջանից փախել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում՝ 1988-1994 թվականներին: Գյուղը նախկինում բնակեցված է եղել ադրբեջանցիներով, որոնք ևս ստիպված են եղել Հայաստանից Ադրբեջան տեղափոխվել: 1988 թվականի Սպիտակի երկրաշարժը ավիրել է գյուղի մեծ մասը և բնակիչները ստիպված են եղել խիստ ծանր պայմաններում վերակառուցել այն:
Լուսանկարը նկարվել է Հարավային Կովկասում բնակվող փախստականների վերաբերյալ ծրագրի շրջանակներում՝ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հետ համագործակցությամբ:
Լուսանկարը՝ Փիթեր Շոնի (2012թ. աշուն)Նինան (80 տարեկան)՝ փախստական Բաքվից իր սենյակում, որը նախկինում Երևանին մոտ գտնվող բանտի սենյակ է եղել, որտեղ և նա ապրում է արդեն ավելի քան 23 տարի:
Լուսանկարը նկարվել է ՄԱԿ ՓԳՀ-ի ու Առաքելություն Հայաստանի համագործակցությամբ:
Լուսանկարը՝ Փիթեր Շոնի (2012թ. աշուն)Գյուղ Լոռու մարզում, որը հիմնականում բնակեցված է փախստականներով: Լուսանկարը՝ Փիթեր Շոնի (2012թ. ձմեռ)
Գյուղ Լոռու մարզում, որը հիմնականում բնակեցված է փախստականներով: Լուսանկարը՝ Փիթեր Շոնի (2012թ. ձմեռ)
Գյուղ Լոռու մարզում, որը հիմնականում բնակեցված է փախստականներով: Լուսանկարը՝ Փիթեր Շոնի (2012թ. ձմեռ)
Գյուղ Լոռու մարզում, որը հիմնականում բնակեցված է փախստականներով: Լուսանկարը՝ Փիթեր Շոնի (2012թ. ձմեռ)
Գյուղ Լոռու մարզում, որը հիմնականում բնակեցված է փախստականներով: Լուսանկարը՝ Փիթեր Շոնի (2012թ. ձմեռ)
Գյուղ Լոռու մարզում, որը հիմնականում բնակեցված է փախստականներով: Լուսանկարը՝ Փիթեր Շոնի (2012թ. ձմեռ)