Թմրամիջոց օգտագործող ու հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձիք ուշադրության կարիք ունեն
15:08, July 18, 2013 | Մամլո հաղորդագրություններ | Պացիենտների իրավունքներ | Թմրամիջոցներ գործածողներԱյսօր` 2013 թ. հուլիսի 18-ին, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացվեցին «Թմրամիջոցներ գործածող անձանց արդար դատաքննության իրավունքի պաշտպանության վիճակը» և «Հոգեկան և նարկոլոգիական բժշկական օգնության և խնամքի ծառայությունների ֆինանսավորման գնահատում» զեկույցները:
«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի նախագահ Հովհաննես Մադոյանը ներկայացրեց թմրամիջոցներ օգտագործող անձանց նկատմամբ վերաբերմունքը, և նրանց բուժման մեթոդների արդյունավետության բարձրացման ուղիներն ու բացթողումները, որոնց պատճառով թմրամիջոց գործածող անձիք ոչ միայն չեն ստանում համապատասխան բուժօգնություն, այլ ենթարկվում են ազատազրկման:
Շարունակելով այս թեման՝ ելույթով հանդես եկավ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը: Նա նշեց, որ ոստիկանության կողմից թմրամիջոց օգտագործողների հանդեպ կան իրավախախտման դեպքեր: Շեշտը դրվեց թմրանյութի նվազագույն չափաքանի պահպանման դեպքում թմրամիջոց օգտագործողին չձեռբակալելու վրա: Այսինքն, թմրասովից խուսեփելու համար թմրամիջոց օգտագործողը կունենա նվազագույն չափաքանակի օգտագործման հնարավորություն: Այս խնդրի շուրջ ծավալվեց թեժ քննարկում, որի ընթացքում իրենց տեսակետները հայտնեցին ոստիկանության փոխգնդապետ Նաիրի Ղալումյանը և ՀՀ գլխավոր թմրաբան, Ավանի նարկոլոգիական կլինիկայի տնօրեն Պետրոս Սեմերջյանը, իսկ ներկաներից մեկը ոստիկանների անօրինական գործունեության նման մի դեպք փաստեց իր օրինակով:
Հոգեկան և նարկոլոգիական բժշկական օգնության և խնամքի ծառայությունների ֆինանսավորման մոնիթորինգի վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ ներկայացրեց Ա. Սաքունցը , իսկ փորձագետ Աբրահամ Արտաշեսյանը ներկայացրեց ծառայությունների ֆինանսական գնահատումը:
Զեկույցների ներկայացումից պարզ դարձավ, որ Հայաստանի Հանրապետությունում քիչ է ուշադրություն դարձվում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող և թմրամիջոցներ օգտագործող անձանց բուժմանը: Այս հարցի շուրջ ծավալված քննարկմանը մասնակցեցին Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի տնօրեն Գայանե Քալանթարյանը և ՀՀ գլխավոր թմրաբան Պետրոս Սեմերջյանը:
Քննարկվեցին հանրությանը և ներկաներին հուզող հարցեր: Համատեղ փնտրվեցին բարեփոխումների և արդյունավետ բուժօգնության ցուցադրման ուղիներ:
Թեմայի վերաբերյալ այլ նյութեր` http://mardik.am/am