Հայաստանի «Եհովայի Վկաներ» կազմակերպության հաղորդագրությունը
07:42, October 31, 2013 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերՀայաստանն առաջարկում է այլընտրանքային աշխատանքային ծառայություն` խղճի հիմնավորմամաբ զինվորական ծառայությունից հրաժարվողներին
2013թ. հոկտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետական հանձնաժողովը բավարարել է այլընտրանքային աշխատանքային ծառայության նոր ծրագրին անցնելու վերաբերյալ 57 Եհովայի վկաների դիմումները: Նշված թվի մեջ են ներառված ազատազրկված 20 Վկաներից 6-ը:
Այս դրական զարգացումների սկիզբը դրվեց 2013թ. հունիսի 8-ին, երբ Հայաստանը փոփոխություններ մտցրեց «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի մեջ՝ այն համապատասխանեցնելով եվրոպական չափանիշներին: Այս փոփոխությունների առաջին զգալի ապացույցը երևան եկավ 2013թ. հոկտեմբերի 2-ին, երբ Հայաստանի նախագահը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին ներկայացված իր դիտարկումներում անդրադարձ կատարեց վերջերս փոփոխված «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքին՝ նշելով. «Անձինք, ովքեր չեն ցանկանում ծառայել բանակում, իրենց խղճի նկատառումներով, մեր ընթացակարգերի համաձայն կազատվեն քրեական պատասխանատվությունից»:
Այլընտրանքային աշխատանքային ծառայության այս նոր ծրագիրը հնարավորություն է տալիս զինվորական ծառայությունից խղճի նկատառումներով հրաժարվող Եհովայի վկաներին իրենց երկրին այնպիսի ծառայություն մատուցել, որը ներդաշնակ է Աստվածաշնչով կրթված իրենց խղճին:
Այս երիտասարդներն, երկուսից երեք տարի քրեակատարողական հիմնարկում հանցագործների միջավայրում պատիժ կրելու փոխարենը, համաձայն իրենց խղճի, այժմ հնարավորություն ունեն ընտրելու այլընտրանքային աշխատանքային ծառայություն:
Հանրապետական հանձնաժողովի կողմից անցկացված առաջին նիստի ընթացքում խղճի նկատառումներով զինվորական ծառայությունից հրաժարվող անձինք, ովքեր դիմում էին ներկայացրել, ստացան տարբեր աշխատանքների կատարման իրենց նշանակումները և կծառայեն որպես սանիտարներ, բակի հավաքարարներ կամ խոհանոցի բանվորներ, կամ էլ կկատարեն զինվորական բնույթ չկրող այլ աշխատանքներ բժշկական հաստատություններում կամ մանկատներում:
Այս երիտասարդներից շատերն իրենց պատրաստակամությունն են արտահայտել օգտակար կերպով ծառայելու ի շահ իրենց հայրենակիցներին: Խղճի նկատառումներով ազատազրկված 6 անձանց նկատմամբ Հանրապետական հանձնաժողովը որոշում կայացրեց և այսօր՝ հոկտեմբերի 24-ին, նրանք ազատ արձակվեցին Էրեբունի քրեակատարողական հիմնարկից: Շուտով նրանք կսկսեն իրենց ծառայությունը՝ քաղաքացիական վերահսկողության ներքո:
Այս երիտասարդները ուրախ են տեսնելու, թե ինչպես է այլընտրանքային աշխատանքային ծառայության անցնելու իրենց սկզբնական խնդրանքի վերջնական լուծումն ի կատար ածվում: Հանձնաժողովը նաև կքննարկի այլընտրանքային ծառայության անցնելու ցանկություն հայտնած ազատազրկման մեջ գտնվող մյուս Վկաների դիմումները, և ակնկալվում է, որ այս երիտասարդները ազատ կարձակվեն՝ ազատազրկման իրենց ժամկետը այլընտրանքային աշխատանքային ծառայությամբ փոխարինելով:
Հաղորդագրությունը ամբողջությամբ`Հայաստանի «Եհովայի Վկաներ» կազմակերպության հաղորդագրությունը. Հայաստանն առաջարկում է այլընտրանքային աշխատանքային ծառայություն` խղճի հիմնավորմամբ զինվորական ծառայությունից հրաժարվողներին
Աղբյուրը` http://jfhr.am/?ln=1&id_=14&page_id=5