Պետականության դե ֆակտո ոչնչացման խնդիր ունենք, ինստիտուցիոնալ կրախի` ևս. Արթուր Սաքունց
10:51, March 31, 2014 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՊետականության դե ֆակտո ոչնչացման խնդիր ունենք, ինստիտուցիոնալ կրախի` ևս: «Եվրամիություն-Հայաստան հարաբերությունները և դրանց արտացոլումը Հայաստանի ներքաղաքական կյանքում» թեմայով կլոր սեղանի շրջանակում այս մասին ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Նա նշեց, որ երեկ ՄԱԿ-ի ԳԱ-ում ՀՀ քվեարկությունից հետո գործողությունից բացի այլ անելիք չկա: Ըստ նրա`զարմանալի է, որ իշխանության գործողությունները երկրաշարժ չեն ընկալվում, չեն ընկալում, որ քանդվում է ամեն ինչ, ինքնապաշտպանական ենթագիտակցության մակարդակում չի ընկալվում վտանգը: Նա նույնիսկ ասաց, որ կարելի է 10 հոգով գնալ և բողոքի ակցիաներ անցկացնել, բողոքի ակցիաներ՝ Բաղրամյան 26-ի առջև:
«Երեկվա քվեարկությունը մարտահրավեր է: Սեպտեմբերի 3-ով զրկվեցինք զարգացման հնարավորություններից, նման այլ առաջարկ չկա հարթակում, այլ առաջարկ չկար զարգացման, բայց երեկվա քվեարկության արդյունքում զրկվեցինք հարաբերվելու հնարավորությունից, ՀՀ-ն դառնալու է Կալինինգրադի մարզի կամ մերձդնեստրյան տարածք, որի հետ ոչ ոք չի ցանկանալու խոսել. երկրաշարժի պայմաններում փորձում ենք քննարկել ու համոզել այն, ինչ հայտնի է:
Պետք է գործողության միջոցով բյուրեղացման կենտրոն ձևավորել. պետականության դե ֆակտո ոչնչացման խնդիր ունենք, ինստիտուցիոնալ կրախ, Բելառուսի Բատկան, որ կողմ է քվեարկում, ունի տրամաբանություն, Հյուսիսային Կորեան՝ ևս, թե ինչո՞վ պետք է հիմնավորի, ես չեմ հասկանում: Սերժ Սարգսյանի գործողություններն անքննելի են: Մնում է՝ իրական կյանք տեղափոխենք ֆեյսբուքը»,- մեկնաբանեց նա:
Աղբյուրը՝ 1in.am