Սպիտակում արդեն 6 տարի է գործում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցչությունը
19:10, April 1, 2014 | Նորություններ, Սեփական լրատվությունՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը արդեն 16 տարի գործում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Գրասենյակը ակտիվորեն մասնակցում և իր աջակցությունն է ունենում հասարակական նախաձեռնություններում: Կազմակերպությունն ունենալով քաղաքացիական հասարակության ձևավորման, իրավագիտակից ու պաշտպանված քաղաքացիներ կերտելու տեսլական՝ իր աջակցությունն է առաջարկում հասարակության լայն շերտերին անվճար իրավաբանական խորհրդատվության, ղեկավար տարբեր կառույցներում ներկայացուցչության և շահերի պաշտպանության ոլորտներում:
Կազմակերպությունը Լոռու մարզում գործունեության ընդլայնման, մարդու իրավունքների խախտումներին արագ արձագանքման նպատակով 2008 թ. ապրիլի 1-ից Սպիտակում բացեց կազմակերպության ներկայացուցչությունը: Սպիտակի գրասենյակն իրականացնում է Սպիտակի և հարակից տարածաշրջանի բնակչներին անճար իրավաբանական աջակցության տրամադրման գործունեություն:
Սպիտակ քաղաքում կազմակերպության ներկայացուցչությունը գտնվում է Թորոսյան 23/2 հասցեում: 2013 թ. ընթացքում իրավաբանական խորհրդատվություն է տրամադրվել 288 քաղաքացիների: Նրանցից 206-ին տրամադրվել է բանավոր խորհրդատվություն, 82-ին՝ տրամադրվել է նաև աջակցություն դիմումների, բողոքների և այլ փաստաթղթերի կազմման հարցում: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Սպիտակի ներկայացուցչության իրավաբանը 18 քաղաքացիների գործով դատարանում հանդես է գալիս որպես ներկայացուցիչ և պաշտպանում է նրանց իրավունքները:
Քանի որ Սպիտակ քաղաքը գտնվում է աղետի գոտում, կազմակերպություն ավելի հաճախ դիմում են սոցիալական կենսապայմանների և բնակարանային իրավունքի խախտման խնդիրներով: 2013 թ. ընթացքում այս հարցերով դիմող քաղաքացիների թիվը կազմել է 76:
58 քաղաքացի դիմել է արդար դատաքննության իրավունքի պաշտպանության խնդրով: Ամենից շատ խախտված իրավունքների թվում 3-րդը եղել է սեփականության իրավունքը, որով կազմակերպության Սպիտակի ներկայացուցչին դիմել է 53 քաղաքացի:
Ստորև ներկայացված աղյուսակում կարող եք տեսնել գրասենյակ դիմած քաղաքացիների թիվն ըստ իրավունքի խախտման:
Պաշտպանության արդյունավետ միջոցներ |
44 |
Կենսամակարդակի և բնակարանային իրավունք |
76 |
Սեփականության իրավունք |
53 |
Սոցիալական ապահովություն |
15 |
Հողային իրավունք |
14 |
Խոսքի և տեղեկատվության ազատություն |
14 |
Աշխատանքային իրավունք |
7 |
Բնակարանի անձեռնմխելիություն |
4 |
Զորակոչիկի իրավունքներ |
14 |
Ապահովագրական իրավունք(ԱՊՊԱ) |
4 |
Ընտանեկան իրավունք |
22 |
Առողջության պաշտպանվածության իրավունք |
13 |
Հոգեկան առողջության խնդիրներ |
3 |
Ոստիկանության հետ առնչվող խնդիրներ |
11 |
Արդար դատաքննության իրավունք |
58 |
ընդհանուր |
352 |