Շահեն Հարությունյանին պատանդ են վերցրել իշխանությունները. Արթուր Սաքունց
09:51, April 4, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | ՔաղբանտարկյալներՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը վստահ է՝ իրավապահ մարմինները Շահեն Հարությունյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելու հիմքեր չունեն: Araratnews.am-ի հետ զրույցում նա նշեց, որ Շանթ Հարությունյանի որդուն պատանդ են վերցրել իշխանությունները:
«Շանթ Հարությունյանի, նրա ընկերների և առավել ևս Շահեն Հարությունյանի նկատմամբ որևէ մեղադրանք առաջադրելու, քրեական գործ հարուցելու, խափանման միջոց կիրառելու հիմք չունեն: Եվ Շահենի նկատմամբ մեղադրանքի առաջադրումը քաղաքական հետապնդման տրամաբանական շարունակությունն էր: Այսինքն՝ Շահեն Հարությունյանին հիմա որպես պատանդ են վերցել, որպեսզի ճնշում գործադրեն Շահենի և մյուսների նկատմամբ, որպեսզի նրանց ենթարկեցնեն իրենց անօրինականությանը»,- ասաց նա:
Աղբյուրը՝ araratnews.am