Լիա Միսակյանի գործով ավարտվեց դատակոչված վկաների հարցաքննությունը
17:32, May 1, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Երեխաների իրավունքներ2014 թ. ապրիլի 30-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Լ. Ավետիսյանի, վերսկսվեց 2-ամյա Լիա Միսակյանի մահվան դեպքի առթիվ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատաքննությունը:
Դատաքննության ընթացքում հարցաքննվեց դատակոչված վերջին վկան՝ Արմինե Կարապետյանը, ով աշխատում է «Արաբկիր» ԲԿ-ում՝ որպես բոքսային բաժանմունքի հերթապահ բուժքույր: Ա. Կարապետյանը ցուցմունք տվեց այն մասին, որ հերթապահություն իրականացրել է 2013 թ. հունվարի 1-ին և այն ընդունել է Լարիսա Վարդանյանից: Լարիսա Վարդանյանը տեղեկացրել է հերթափոխն ընդունող բուժքրոջը, որ Լիա Միսակյանի նշանակված արյան անալիզի նմուշը վերցվել է: Վկան իր ցուցմունքում հայտնեց, որ առավոտյան Լիա Միսակյանի մայրը ասել է, որ երեխան լավ է և իրենք ցանկանում են տուն գնալ, սակայն բժշկուհի Զարինե Այվազյանը, իմանալով այդ մասին, թույլ չի տվել երեխային տուն տանել: Առավոտյան Զարինե Այվազյանը զննել է Լիա Միսակյանին և ցուցում է տվել՝ շարունակելու նախորդ բժշկի նշանակած բուժումը: Գործով մեղադրող Դ. Կարապետյանի հարցին ի պատասխան վկան հայտնեց, որ համապատասխան ցուցումի դեպքում իրենք անմիջապես վերցնում են արյան անալիզի նմուշը, և պատասխանը պատրաստ է լինում մոտ 2 ժամից, իսկ անալիզի պատասխանը բուժքրոջ կողմից փակցվում է անկետայի մեջ: Ա. Կարապետյանը չկարողացավ հիշել՝ Լիա Միսակյանի անկետայում փակցված է եղել արյան անալիզի պատասխանը կամ այն իրա կողմից փակցվել է հերթապահության ընթացքում, թե ոչ: Վկան հայտնեց, որ բուժքրոջ պարտականությունների մեջ չի մտնում հերթափոխն ընդունելիս անկետայում նշանակված անալիզի պատասխանի առկայությունը ստուգելը, իրենք միայն տեղեկացվում են նմուշը վերցնելու մասին, որը պատճառաբանվեց հետևյալ կերպ՝ «30 հիվանդ է լինում և մենք չենք կարող բոլորինը ստուգել»: Բացի այդ, վկան իր ցուցմունքով պնդեց, որ հերթապահության օրը լաբորատորիայից զանգ չի եղել բոքսային բաժանմունք՝ «պոստ», և իրենք չեն տեղեկացել արյան անալիզում առկա շեղումների մասին: Մինչդեռ, դատաքննության ընթացքում հարցաքննված վկաներ լաբորատորիայի բժիշկ Լիաննա Արզումանյանը և լաբորանտ Ֆլորա Վարդանյանը հայտնել են, որ Լիա Միսակյանի արյան անալիզը կատարել են հունվարի 1-ի առավոտյան և շեղումներ հայտնաբերելուց հետո այդ մասին զանգով տեղեկացրել են բոքսային բաժանմունքի բուժքույրերից մեկին, քանի որ բժիշկն այդ պահին բաժանմունքում չի եղել:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ա.Սաքունի հարցերին ի պատասխան վկա Ա. Կարապետյանը հայտնեց, որ ինքն անկետան ամբողջությամբ նայել է և արյան անալիզի պատասխանը չի եղել: Իր հերթապահության ժամանակ Լիա Միսակյանի մայրը դիմել է երեխայից կղանքի և մեզի անալիզի նմուշներ վերցնելու համար: Նախորդ օրը Լարիսա Վարդանյանը տվել էր համապատասխան սրվակները, բայց ծնողները կղանքի նմուշը վերցրել էին մեզի անալիզի սրվակով, դրա համար բուժքույրը նրանց նորից սրված է տվել: Այնուամենայնիվ բուժքույրն իր հերթապահության ժամանակ չի վերցրել կղանքի և մեզի անալիզների նմուշները: Նախահագող դատավոր Լ. Ավետիսյանը տեղեկացրեց վկային, որ դատաքննության ընթացքում տրված ցուցմունքում Լիա Միսակյանի մայրը՝ Աշխեն Բաբայանը, հայտնել է, որ կղանքի և մեզի անալիզի համար վերցված նմուշներն այդպես էլ մնացել են սեղանին դրված: Այս առնչությամբ վկան ասաց, որ իրենք բացատրում են ծնողներին ինչպես վերցնել անալիզի նմուշը, որից դրանից հետո պատասխանատվությունը կրում են ծնողները և նրանք պետք է տեղեկացնեն անալիզի նմուշները վերցնելու մասին: Տուժողի իրավահաջորդ Գեորգի Միսակյանը հետաքրքրվեց, թե արդյոք վկան հիշում է այն մասին, որ երբ ինքը խնդրել է նոր սրված տալ, բուժքույրն ասել է, որ իմաստ չունի՝ միևնույն է լաբրատորիան չի աշխատում: Վկա Ա. Կարապետյանը պատասխանեց, որ «ոչ, լաբորատորիան չէր կարող չաշխատել»:
Գործով ամբաստանյալ Զարինե Այվազյանի պաշտպան Ե. Սարգսյանի հարցին ի պատասխան վկան ասաց, որ հնարավոր է արյան անալիզի պատասխանները ստացվեին մեկ օր անց, իսկ Լիլիթ Վարդանյանի պաշտպանի հարցին ի պատասխան հայտնեց, որ լաբորատորիայի բժշկի գնալուց հետո վերցված արյան անալիզի նմուշի պատասխանը պատրաստ է լինում հաջորդ առավոտյան, երբ բժիշկը գալիս է աշխատանքի:
Դատավորը հարցրեց, թե արդյոք վկան Ֆլորա Վարդանյանի հետ առերես հարցաքննության ժամանակ կպնդի իր ցուցմունքը, և վկան դրական պատասխան տվեց:
Արմինե Կարապետյանի հարցաքննությամբ ավարտվեց գործով դատակոչված վկաների հարցաքննությունը, և հաջորդ դատական նիստին կսկսվի փորձագիտական եզրակացութունների հետազոտությունը և փորձագետների հարցաքննությունը:
Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2014 թվականի մայիսի 14-ին, ժամը 11:00-ին:
Questioning of witnesses on Lia Misakyan’s death case completed
12:00, April 30, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Երեխաների իրավունքներOn April 30, 2014, the Court of General Jurisdiction of Arabkir and Kanaker-Zeytun administrative districts of Yerevan, RA, presided by judge L. Avetisyan, resumed proceedings on the criminal case against Lilit Vardanyan and Zarine Ayvazyan on the death of the 2-year-old Lia Misakyan.
The last summoned witness, Armine Karapetyan, nurse on duty at the intensive care unit of Arabkir Medical Center was questioned at the hearing. Accordingly, A. Karapetyan was on duty on January 1, 2013 succeeding the nurse Larisa Vardanyan. The latter informed her that a blood sample had been taken from Lia Misakyan for analysis. The witness also recalled Lia Misakyan’s mother saying in the morning that the child felt well and intending to take her home. However, the doctor Zarine Ayvazyan did not let her let her do so. Upon examining the child in the morning, Zarine Ayvazyan instructed the nurse to keep on previous doctor’s prescriptions. In reply to accuser D. Karapetyan’s question, the witness said that upon instruction, nurses take blood samples for blood tests; the results are ready in some 2 hours and are enclosed by nurses in the patient’s medical record. A. Karapetyan could not remember whether she had enclosed Lia Misakyan’s blood test results in the medical record during her shift or whether she had seen it enclosed. She also stated that nurses were not under obligation to check the availability of analysis results in patients’ records upon changing shifts. They are merely informed about taking samples for analyses as “we have over 30 patients and are unable to check all the records”. Besides, the witness testified that on the day of her duty she had not heard any calls from the laboratory at the intensive care nursing unit or any information about any disorders found in the analysis. Meanwhile, other witnesses questioned during the proceedings, laboratory doctor Lianna Arzumanyan and laboratory assistant Flora Vardanyan testified that they had performed Lia Misakyan’s blood test in the morning of January 1 and upon revealing disorders, called and warned about it one of the nurses at the intensive care unit since the doctor was away at the moment.
In reply to the question by Artur Sakunts, legal representative of the aggrieved party’s successor, the witness A. Karapetyan stated that upon reviewing the medical record thoroughly, she had found no blood test record there. During her shift, Lia Misakyan’s mother turned to her for some test tubes for child’s stool and urine samples. Though the day before, Larisa Vardanyan had provided the test tubes, the child’s parents had taken the stool sample into the urine test tube. Therefore, the nurse gave them other test tubes. Nevertheless, she did not take any stool or urine samples from the child during her shift. The presiding judge L. Avetisyan informed the witness that Lia Misakyan’s mother Ashkhen Babayan had testified that the stool and urine samples taken from the child were left on the table. To this effect, the witness said that they explained to the parents how to take such samples, and it was the parent that was responsible for notifying the nurses about the samples ready for test. The successor of the aggrieved party, Georgi Misakyan, inquired whether the witness recalled him asking for another test tube and her answering that there was no use of it, since the laboratory did not function. Witness A. Karapetyan answered: “No, I don’t, as it is impossible for the laboratory not to function”.
In reply to the question of defendant Zarine Ayvazyan’ advocate Y. Sargsyan, the witness said that blood test results can be delivered the following day, and in answer to the question of Lilit Vardanyan’s advocate, she said that the results of blood tests taken after the laboratory doctor’s leaving were ready the following morning as the doctor came to work.
Thereafter, the judge asked whether the witness would repeat her testimony during cross-questioning with Flora Vardanyan, and the witness answered in the affirmative.
The questioning of Armine Karapetyan came to complete the summoned witnesses questioning on this case, and at the next hearing, the Court will proceed to investigate expert opinions enclosed to the case and questioning the experts.
The next hearing on this case will be held on May 14, 2014, 11:00 a.m.