Արթուր Սաքունց. «Մարտի 1-ը կազմակերպված էր Կրեմլի կողմից»
17:36, May 12, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | ԵՄ, ԵՏՄ«ՀՀ-ում այնպիսի քաղաքական համակարգ է ստեղծվել, որը ոչ միայն ռեսուրս չունի հակադրվելու ռուսական քաղաքականությանը, այլև հատկապես խորհրդարանական վեց ուժերը ամբողջությամբ սպասարկում են ռուսական քաղաքականությանը»,- «Տեսակետ» մամուլի ակումբում այսպիսի կարծիք հայտնեց «Քաղաքացիական գիտակցություն» հ/կ ղեկավար Նարեկ Սամսոնյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի հայտարարություններին:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հայտարարեց, թե սեպտեմբերի 3-ից հետո Կրեմլի կայսերապաշտական նկրտումներն ավելի ակտիվ դարձան սեպտեմբերի 3-ից հետո ու մանրամասնեց. «Եթե մինչև սեպտեմբերի 3-ն իր գործիքները Կրեմլը թաքնված էր կիրառում, օրինակ՝ մարտի մեկը կազմակերպվեց Կրեմլի կողմից, քանի որ Ռոբերտը մինչ այդ այցելեց Կրեմլ և հրահանգ ստացավ»:
Այնուհետև շարունակեց. «Ակնհայտ դարձան Կրեմլի, անձամբ Պուտինի կողմից իր կայսերապաշտական քաղաքականության իրացմանն ուղղված միտումները ՀՀ-ում»: Պարոն Սաքունցը նշեց, թե դեսպանի հայտարարությունը սպառնալիք է ոչ միայն երկրի ինքնիշխանությանը, այլև ժողովրդավար, իրավական պետությանը:
Հարցին՝ արդյոք Վոլինկինի հայտարարությունը հայ -ռուսական հարաբերությունների մեջ սեպ խրող կազմակերպությունների վերաբերյալ ուղղվա՞ծ է նաև իրենց, պարոն Սաքունցը պատասխանեց. «Արձանագրում եմ, որ դա ուղղված է նաև մեզ: Եկեք թիրախները չկոնկրետացնենք, այլ հասկանանք, որ թիրախները կոնկրետացնելով՝ մենք կորցնում ենք բուն բովանդակային իմաստը: Բովանդակային իմաստով Վոլինկինի հայտարարությունը ուղղված է նաև ձեզ ՝ լրատվամիջոցներին»:
Արթուր Սաքունցը մտահոգություն հայտնեց, թե հեռու չէ այն օրը, երբ ուղղակի ՖՍԲ-ն՝ Ռուսաստանի անվտանգության ծառայությունը, կարող է ուղղակի ՀՀ-ում մարդկանց ակնհայտորեն կալանավորել ու ձերբակալել:
Այս մասին՝ www.panorama.am