Վոլինկին՝ «иди домой». բողոքի երթ մայրաքաղաքում
15:57, May 20, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Եվրոպայի խորհրդի բանաձևերի և պարտավորությունների կատարում, ԵՏՄՄայրաքաղաքում մեկնարկել է «NO putinism» ակցիան: ՀՀ տասնյակ քաղաքացիներ «Ազատ, անկախ Հայաստան», «Վոլինկին՝ «персона нон грата» եւ այլ բովանդակությամբ ցուցապաստառներով անցել են մայրաքաղաքի մի շարք կենտրոնական փողոցներով եւ այժմ հավաքվել են ՀՀ-ում ՌԴ դեսպանատան շենքի դիմաց, սակայն ոստիկաններն արգելում են ակցիայի մասնակիցներին ավելի մոտենալ շենքին: Այս պահին ակցիայի մասնակիցները երկխոսում են ոստիկանության աշխատակիցների հետ, որպեսզի թույլ տան ձեւավորելու փոքրիկ խումբ, որն էլ համապատասխան նամակը կհանձնի ՌԴ ներկայացուցիչներին: Նրանք վանկարկում են ՌԴ դեսպանին՝ «Вон отсюда», «Иди домой», «Ազատ, անկախ Հայաստան» եւ այլն:
ՌԴ դեսպանատան շենքն ու հարակից տարածքը հսկվում է մեծ թվով ոստիկանների կողմից: Ակցիայի մասնակիցները հանդես են գալիս մի շարք դատապարտող հայտարարություններով, որոնք ուղղված են ՌԴ իշխանություններին ու մասնավորապես Վ. Պուտինին, իսկ ոստիկաններին հորդորում են բացել ճանապարհը, քանի որ ակցիան արտոնված է եւ կրում է խաղաղ բնույթ:
Ի վերջո ակցիայի մասնակիցներին հաջողվեց ոստիկանների հետ գալ ընդհանուր հայտարարի: Նրանք ձեւավորեցին հինգ հոգանոց պատվիրակություն, ովքեր եւ ՌԴ դեսպանատուն հանձնեցին դիմում-նամակ:
Նամակում մասնավորապես ասված է. «Մենք՝ Հայաստանի ինքնիշխանության կողմնակիցներս, համերաշխելով այսօր Ռուսաստանի տարբեր քաղաքներում «ՈՉ պուտինիզմին» կարգախոսով ասպարեզ իջած ռուսական ժողովրդավարական ուժերին, ամբողջությամբ համակարծիք լինելով նրանց բարձրացրած պահանջների հետ, մասնավորապես անընդունելի համարելով հարեւան պետությունների նկատմամբ զավթողական քաղաքականության իրականացումը, դատապարտելով պուտինյան Ռուսաստանի գաղութատիրական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, որի հետեւանքով Հայաստանը հայտնվել է ընկերային եւ քաղաքական խոշորագույն ճգնաժամի մեջ, եւ իրականություն է դառնում ռուսական կայսերապաշտության «Հայաստանը մեզ պետք է առանց հայերի» կարգախոսը, արձանագրելով, որ այդ քաղաքականության դրսեւորումներից է Հայաստանի իշխանությունների՝ պուտինիզմի կողմից պարտադրվող անհետեւողական եւ ազգավնաս գործելակերպը, մենք արձանագրում ենք, որ այն համամարդկային չարիք է»:
Նախաձեռնության անդամները ոչ են ասում պուտինիզմին եւ պուտինիզմին խամաճիկ ՀՀ այսօրվա իշխանություններին:
Աղբյուրը՝ galatv.am
Այս մասին նաև՝ galatv.am