Զորակոչի՛կ, իմացիր քո իրավունքները
17:22, July 18, 2014 | Հայտարարություններ, Սեփական | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերՀՔԱ Վանաձորի գրասենյակը շարունակում է իրականացնել զորակոչիկների իրավունքների պաշտպանություն եւ 2014 թ-ի մայիս-հուլիս ամիսներին իրականացվող զորակոչի ընթացքում տրամադրել անհրաժեշտ իրավական աջակցություն:
Կազմակերպությունը տրամադրում է իրավական աջակցություն բոլոր այն զորակոչիկներին, ովքեր ունեն առողջական խնդիրներ եւ համաձայն չեն իրենց առողջական վիճակի եւ զինծառայությանը պիտանիության վերաբերյալ կայացված որոշումների հետ:
Բոլոր այն զորակոչիկները, որոնք գտնում են, որ խախտվել են իրենց իրավունքները կարող են ստանալ անվճար իրավական աջակցություն՝ դիմելով ՀՔԱ Վանաձորի գրասենյակ (հասցե՝ ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 59), ամեն օր, ժամը 9:30-ից -18:30 կամ զանգահարելով /0322/ 4 22 68 հեռախոսահամարին կամ 0 8000 12 11 անվճար թեժ հեռախոսագծին, ինչպես նաեւ գրելով asadikyan@hcav.am էլեկտրոնային փոստի հասցեով: