Միասնական քննչական կոմիտեի ստեղծումը որևէ կապ չունի Աղվան Հովսեփյանի անձի հետ
09:56, July 22, 2014 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՕրերս ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ: Թե ի՞նչ նշանակություն կունենա այս կոմիտեն և թե որքանո՞վ է այն միասնական՝ մենք փորձեցինք ճշտել իրավապաշտպան Արթուր Սաքունցից: Իրավապաշտպանի կարծիքով այս կոմիտեն որևէ էական փոփոխություն չի բերի իր հետ. «Նախ սկսենք նրանցի, որ այս կառույցի միայն անունն է միասնական, իսկ բովանդակային առումով այն միասնական չէ, քանի որ իր մեջ ներառել է ՊՆ և Ոստիկանության քննչական մարմինները, իսկ հարկային, մաքսային, ԱԱԾ քննչական կառույցները և Հատուկ քննչական ծառայությունը չեն մտնում այս կառույցի կազմի մեջ»։
Արթուր Սաքունցը չհամաձայնեց այն տեսակետի հետ, որ կոմիտեն ստեղծվել է, որպեսզի Աղվան Հովսեփյանը առանց աշխատանքի չմնա.«Ես չեմ կարծում, որ կոմիտեի ստեղծումը որևէ կապ ունի Աղվան Հովսեփյանի անձի հետ: Սա միջոց է դրսից գումարներ ներգրավելու Հայաստան: Ռուսաստանը Հայաստանին ֆինանսական աջակցություն չի ցուցաբերում, և առավել ևս, այդ գումարները չի տա բարեփոխումներ իրականացնելու համար։ Մնում են միայն եվրոպական կառույցները: Սակայն մի բան հստակ է, որ այս իշխանությունները բարեփոխումներ իրականացնող չեն, իսկ կոմիտեն դեռ երկար ժամանակ նման տեքով կմնա»,-ասաց Արթուր Սաքունցը:
Աղբյուրը՝ araratnews.am