Տեղի ունեցավ Կլոր-սեղան/Դասընթաց «Առողջության իրավունք, Միջազգային չափանիշները և դրանց կիրառումը ներպետական մակարդակում» թեմայով
12:53, August 1, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Երեխաների իրավունքներ | Լիա ՄիսակյանՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը «Իրավաբանների ընկերակցություն» կազմակերպութան հետ համատեղ 2014 թ. հուլիսի 31-ին կազմակերպել էին կլոր-սեղան/դասընթաց՝ ՀՀ-ում Առողջության իրավունքի պաշտպանության միջոցների hնարավոր զարգացումները բացահայտելու նպատակով:
Քննարկման ընթացքում «Իրավաբանների ընկերակցություն» կազմակերպության հետազոտողները` Գաբրիել Արմաս-Կարդոնան և Կեյթ Բարթը, որոնք աշխատում են ՄԱԿ-ի Առողջության իրավունքի հատուկ զեկուցողի ենթակայության ներքո, ներկայացրեցին առողջության իրավունքի միջազգային չափորոշիչները և Համաշխարհային առողջության և իրավունքների տվյալների բազան:
Համաշխարհային առողջության և իրավունքների տվյալների բազան իրենից ներկայացնում է անվճար առցանց բազա, որը առաջարկում է ինտերակտիվ, որոնման հնարավորությամբ, ամբողջությամբ ինդեքսավորված նախադեպային գործերի, միջազգային և տարածաշրջանային մեխանիզմների բազա:
Համաշխարհային առողջության և իրավունքների տվյալների բազայում արդեն տեղադրված է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ներկայցված Ա.Անտոնյանի գործով Վճռաբեկ դատարանի վճիռը:
Քննարման երկրորդ մասում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբաններ Արայիկ Զալյանը և Անի Չատինյանը ներկայացրեցին առողջության իրավունքի ոլորտում ռազմավարական նշանակության միշարքգործեր, որոնցով այս պահին զբաղվում է կազմակերպությունը:
Կազմակերպության իրավաբանները ներկայացրեցին նաև մի շարք մտահոգիչ վիճակագրական տվյալներ: Այսպես, ըստ 2013 թ. տվյալների. 0-4 տարեկան երեխաների մահվան ընդհանուր թիվը կազմել է 463, 2012 թ.-ին՝ 506, իսկ 2011-ին՝ 594:
Դասընթացի ընթացքում ծավալվեց ակտիվ քննարկում, հնչեցին հարցեր, որոնք վերաբերում էին ՄԱԿ-ի, ԵԽ-ի, ինչպես նաև ներպետական համակարգերում պետությունների կողմից ստանձնած պարտավորությունների նկատմամբ առկա վերահսկողության մեխանիզմներին և դրանց արդյունավետությանը:
Քննարկմանը մասնակցեցին իրավաբաններ, ՀՀ-ում կամավորական առաքելություն իրականացնող երիտասարդներ և լրագրողներ: